«ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ» ՍԱՌՑԵ ՇՈՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16«ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ» ՍԱՌՑԵ ՇՈՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նոյեմբերի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սառույցի արքաները» սառցե շոուն: Շոուի ընթացքում հռչակավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն եւ նրա գործակալ Արի Զաքարյանը կներկայացնեն հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված նոր ծրագիր: Շոուի կազմակերպիչ «SHOWSTAR» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանի խոսքով`շոու-համերգին մասնակցելու են հանրահայտ սպորտսմեններ եւ երգիչներ` գեղասահորդներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Թոմաշ Վերները, Գեւ Մանուկյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը եւ Այդաս Ռեկլիսը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, երգիչ եւ երգահան Հայկոն, երգիչ Վախթանգը եւ այլք. «Երկու տարի առաջ «Սառույցի արքաները» շոուն մեծ հաջողություն ունեցավ Ռումինիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ ա շատ այլ երկրներում: Այն մեծ համբավ է վայելում՝ չնայած գեղասահքի ոլորտի այլ շոուների նկատմամբ հետաքրքրության կորստի մասին հնչող կարծիքներին: Շոուն, որը տեւելու է մոտ 3 ժամ, կբացի Ե.Պլյուշչենկոն`իր դրամատիկ «Storm» կարճ ծրագրով, շոուն կեզարփակի կրկին Պլյուշչենկոյին`նոր «El Tango de Roxanne» ազատ ոճի ծրագրով»,-նշեց Ս. ԹԱՆԱՆՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk