«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ԱՄՆ-Ի, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՎՐԱՑԻ ԳՈՐԾԻՉ
Արխիվ 12-16«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ԱՄՆ-Ի, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՎՐԱՑԻ ԳՈՐԾԻՉ
«Աբխազական երկաթուղու բացումը հատկապես օգուտ է Վրաստանին, Հայաստանին, Աբխազիային եւ Ռուսաստանի դաշնությանը: Վրաստանի տնտեսությունը ուղիղ կապ ունի Թուրքիայի հետ: Շատ են խոսում այն մասին, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, ես պետք է ավելացնեմ, որ Վրաստանը եւս գտնվում է շրջափակման մեջ: Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլու իշխանության օրոք կնքվեցին մի շարք ստրկացնող պայմանագրեր, որի արդյունքում վրացական տնտեսությունը իրապես առաջ չգնաց, քանի որ թուրքական կամպանիաները շանս չտվեցին վրացական կորպորացիաներին առաջ գնալ, զարգանալ եւ այլն»,- մեզ հետ զրույցում նշել էր Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլիերկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵՆ: Հասարակական գործիչը մեծ անհանգստություն ունի, որ Աջարիայի 80 տոկոս խանութները, կազինոները, սրճարաններն ու բարերը գտնվում են Թուրքիայի ենթակայության տակ եւ այս ամենի սկիզբը դրվեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք եւ այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Նրա պնդմամբ աբխազական երկաթուղին կարեւոր ալտերնատիվ ճանապարհ է թուրքական ճիրաններից ազատվելու համար. «Քանի դեռ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ հարթված չեն Թուրքիան համարվում է միակ միջանցքը, ճանապարհը Վրաստանի համար: Երկաթուղու բացումը կբերի նաեւ աբխազների հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը: Կարծում եմ յուրաքանչյուր կոնֆլիկտ կարելի է հարթել բիզնեսի ճանապարհով: Բիզնեսը տալիս է հնարավորություն, որ մարդիկ կարողանան մտերմանալ, շփվել եւ այլն: Երբ Վրաստանի նախկին վարչապետ Իվանաշվիլին իր առաջին ելույթում հայտարարեց, որ աբխազական երկաթուղու բացումը դա անհրաժեշտություն է, անմիջապես ակտիվացան եւ սկսեցին նրան քարկոծել ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը: Արդյունքում նա մնաց մենակ: Կարծում եմ, որ պետք է միավորվենք եւ հասնենք աբխազական երկաթուղու բացմանը: Պետք է նշեմ, որՍահակաշվիլու իշխանության օրոք ոչ ոք այդ մասին անգամ չէր խոսում, էլ ուր մնաց այն իրականացնելու մասին: Իսկ հիմա գոնե սկսել է խոսել այդ մասին: Ինչպես ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանն են միավորված եւ անում ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծում չստանա, այնպես էլ մենք` Հայաստանը Վրաստանը, Ռուսաստանը եւ Աբխազիան պետք է միավորվենք եւ հաղթահարենք այս մեծ եւ լուրջ պատնեշը, արգելքը»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ թուրքական ազդեցությունը նկատվում է նաեւ իրենց մայրաքաղաք Թբիլիսիում: Ա. Չկոիդզեն վերոնշյալ հարցի լուծումը տեսնում է հաճախակի հանդիպումների, շփումների եւ փորձի փոխանակման մեջ. «Բոլորովին վերջերս հրավիրված էի Հայաստան եւ մասնակցում էի միջազգային երիտասաևդական մի ֆորումի: Վրաստանից եւ ԱՊՀ 13 երկրներից ժամանած երիտասարդները մեծ ուրախությամբ եւ խանդավառությամբ էին շփվում իրար հետ: Ցավոք սովետական միության փլուզումից հետո նման միջոցառումները դարձել են հազվագյուտ երեւույթներ: Ցավալի է նաեւ, որ ի հայտ եկան որոշ այսպես ասած վատ մարդիկ, ովքեր սկսեցին պրոպագանդել, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կոնֆլիկտներ են եղել, նրանք իրար թշնամի են, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան եղել են դարավոր ընկերներ այն դեպքում, որ կոնկրետ Ադրբեջան պետությունը ստեղծվել է 100 տարի առաջ ի տարբերություն Թուրքիայի: Այս հանդիպման ընթացքում շփվեցինք արցախի երիտասարդների հետ, որի համար շատ ուրախ ենք: Պետք է շեշտենք, որ մենք քրիստոնեա ազգ ենք եւ մեր շփումը շատ ավելի արդյունավետ եւ հոգեհարազատ է, քանի որ մենք իրար հետ դարավոր բարեկամներ ենք, ինչի մասին վկայում է պատմությունը: Մենք միասին պայքարել ենք օսմանների, լեզգիների եւ այլ ոչ քրիստոնեա պետությունների դեմ»:
Ա. Չկոիդզեի պնդմամբ Վրաստանում շատ մեծ հակահայկական քարոզչություն տարվում ամերիկացիների, թուքերի եւ ադրբեջանցիների կողմից. «Նրանք ամեն շաբաթ անցկացնում են միջոցառումներ, որտեղ ընգրկում են վրաց երիտասարդների եւ սկսում նրանց վրա «աշխատել»: Ավելին, այն վրաց երիտասարդները, ովքեր ցանկանում են սովորել Թուրքիայում վճարում են ուսման վարձը, անգամ ընդունվում են անվճար հիմունքներով այն պարագայում, երբ հենց թուրք երիտասարդների համար բավականին դժվար է ընդունվել եւ սովորել իրենց բուհերում: Ապահովում են բնակատեղիով եւ յուրաքանչյուր ուսանողի տալիս էին 500 լիր` 300 դոլար: 2011 թվականին ես այնտեղ հականատօյական լեկցիաներ էի կարդում, որից հետո Թուրքիայում համարվեցի persona no grada»:
Վերջում Ա. Չկոիդզեն ուրախությամբ նշեց, որ եթե Սահակաշվիլու օրոք իրենց դպրոցներում կամ արգելվում էր, կամ շատ բարձր դասարաններում էին անցնում ռուսաց լեզուն, ապա ներկա նախագահ Մարգվելաշվիլին համաձայնություն է տվել, որպեսզի վրացական դպրոցներում երրորդ դասարանից արդեն դասավանդվի ռուսաց լեզուն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

