Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Արխիվ 12-16

 

Տարատեսակ արեւմտամոլները միշտ մեղադրել են հայրենասերներին, թե շատ եք սիրում դավադրության տեսությունները, եւ իբր գոյություն չունեն ո՛չ «300-ի կոմիտե», ո՛չ համաշխարհային մասոնություն, ո՛չ էլ այլ ստվերային գարշելի բաներ: Սակայն հիմա, զարմանալիորեն, դավադրության տեսություններ արտադրելով անընդմեջ զբաղված են հենց արեւմտամոլները: Ներողություն հայցելով ընթերցողից` այդ անունը հիշատակելու համար, պետք է նշենք, որ զարմանալիորեն խուճուճ դավադրության տեսություն է մոգոնել ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ: Դե, իհարկե, նրա համար մեծն դավադիրը Սերժ Սարգսյանն է, եւ Նեմեց Ռուբոյի դեպքերի առնչությամբ սույն ամենայն հայոց գրանտակերն ասում է. «Այդ տեսակետից շատ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանն այդ Սահմանադրության ընդունման պրոցեսում ձեռք բերի վստահության որոշակի պաշար հանրության մոտ` հանձինս նման քայլերի` զոհաբերությունների:

Բայց դրանք ժամանակավոր զոհեր են, ոչ թե բովանդակային, որովհետեւ նրանք շարունակելու են չվճարել հարկեր, կշարունակեն իրենց ապրօրինի գործունեությունը»: Բայց միաժամանակ Սաքունցը պնդում է, թե միտումնավոր ստեղծվելու է քրեաօլիգարխներին չպատժելու վիճակ, որպեսզի բեսպրեդելի առկայության փաստը դառնա սահմանադրական փոփոխության հիմնավորում` նոր սահմանադրությամբ դա հաղթահարելուն. «Այնպես որ, սա ես լրիվ տեղավորում եմ պատասխանատվության ենթարկելու գործակազմի ժամանակավոր թուլացման շրջանակներում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ բեսպրեդելի կարգավորումը կարող է լինել այդ նոր Սահմանադրության ընդունումը: Որից հետո նորից կվերադառնան ի շրջանս յուր, արդեն իբր նոր Սահմանադրական հագուստով, բայց որը բովանդակային տեսակետից կրողի առումով ոչ մի բան չի փոխելու»: Հիմա թե ինչպես պետք է ՀՀ նախագահը հա՛մ զոհաբերի օլիգարխներին, հա՛մ նրանց չպատժի... Երեւի թե կարեւոր չէ, կարեւորը նախագահին նենգավոր դավադրության մեջ մեղադրելն է:
Իսկ մոլի աղանդապաշտպան մեկ այլ գրանտակեր` ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ, զարմանալիորեն որոշել է դավադրության հետքեր փնտրել Բաղրամյան պողոտայի ցույցերում: Սկզբում նա հուսադրող է սկսում. «Ի՞նչ եք կարծում` ժամանակը չի՞ վերլուծելու Բաղրամյան փողոցի դեպքերը` որպես շախմատի պարտիա: Ի՞նչն էր ճիշտ արված, ի՞նչն էր սխալ, եւ փորձել հասկանալ, թե ինչ շարունակություն այն կունենար, եթե դեպքերն այլ կերպ դասավորվեին»: Սակայն շարունակությունն արդեն լրիվ, նույնիսկ զտարյուն կոնսպիրալոգիա է. «Դա նշանակում է, որ քաղաքական լուրջ գործընթաց է սկսվել, եւ իրենց հետ ստիպել ես բանակցել: Դա իրենց թուլության, այլ ոչ թե ուժեղության նշանը կլիներ: Եթե համարում եք, որ դա վատ տարբերակ էր, դա նույնպես քննարկման թեմա է, կարող եք այլ տարբերակներ եւս առաջարկել: Բայց բոլոր դեպքերում այս թեմայի քննարկումը կարեւոր է ապագայում նման իրավիճակներում ճիշտ շարունակության ընտրության համար»:
Լավ, հիմա ներկայացնենք իրական գործընթաց, որից զարմանալիորեն իրոք դավադրության հոտ է գալիս: Երբ ՄԱՅՔՐՈՍՈՖՏԸ, որը հայտնի է կոպեկանոց ծրագրերը «հոր գնով» վաճառելու սովորությամբ, առաջարկեց Windows օպերացիոն համակարգի տերերին լրիվ անվճար տրամադրել նորագույն Windows-10 տարբերակը, միանգամից կասկածներ առաջացան, որ մի բան այն չէ: Եվ ահա տեղեկատվական անվտանգության փորձագետները, ուսումնասիրելով այդ նորագույն համակարգի լիցենզիոն համաձայնագրի տեքստը, հայտնաբերեցին, որ Windows-10-ը դառնում է կատարյալ էլեկտրոնային լրտես, որն ամեն ինչ փոխանցում է Մայքրոսոֆտին: Փոխանցում է ստեղնաշարով հավաքած բոլոր տեքստերը, առանց տիրոջ թույլտվության միացնում միկրոֆոնն ու տեսախցիկը, փոխանցում տեղեկություններ, թե որ ծրագրերն են միացված եւ ինչ են մշակում, փոխանցում ամեն ինչ, ինչ արվում է համացանցում` մուտքը դեպի կայքեր, էլեկտրոնային նամակներ... Գումարած դրան, Windows-10-ը մատնագիր է ուղարկում, թե ինչպիսի ոչ օրինական ծրագրեր կան համակարգչի վրա... Մնում է զարմանալ, թե ինչպես բազում մարդիկ չեն բարեհաճում աչքի անցկացնել սեւով սպիտակի վրա գրված այդ ամեն ինչը եւ հոժարակամ իրենք իրենց վերածում են Մայքրոսոֆտի էլեկտրոնային ստրուկների:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված