22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՇԱՔԱՐՅԱՆՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՌԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ...

Արխիվ 12-16

ՇԱՔԱՐՅԱՆՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՌԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ...


Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը լրագրողների հետ զրույցում  խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց` եթե ժամանակին` 1995-ին,  ՀՀ առաջին նախագահ   Լեւոն Տեր-Պետրոսյանը  չանցկացներ Սահմանադրությունը բռնի ձեւով, նրա հաջորդները գուցե նման բան չանեին: «Բռնի հանրաքվե  է  եղել 1995-ին,  դա անգամ ՀՀՇ-ականերն են խոստովանում ներքին զրույցների ժամանակ»,- հիշեցրեց Շաքարյանցը:
Սերգեյ Շաքարյանցը վստահ է` Սահմանադրության նախագիծը մեր իշխանությանը ԵՄ-ի կողմից պարտադրված փաստաթուղթ է, որովհետեւ որոշակի շրջանակներ սիլի-բիլի են անում ԵՄ-ի հետ: «Հայ ազգին փորձում են դարձնել համասեռամոլ եվրոպական ազգ: Փորձում են խլել երեխաներին, որոնք նաեւ կթքեն նախնիների գերեզմանների վրա, չեն հարգի ծնողների խոսքը»,- վստահ է  քաղաքագետը:
Իշխանությունը, ըստ քաղաքագետի, իրավունք չունի փաստաթուղթը դնել հանրաքվեի:
Որպես հայ` Շաքարյանցը պատրաստ է անգամ վառել ԱՄՆ դեսպանատունը, եթե սահմանադրորեն ամրագրված «երեխաների իրավունքների» հիման վրա հանկարծ իր թոռներին փորձեն խլեն իրենից ու իր երեխաներից: Իսկ նման իրավիճակը Հայաստանում, ըստ նրա, կհանգեցնի քաղաքացիական պատերազմի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ