ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼ
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ու«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին թե ինչ տեսակետ ունի «Էյր Արմենիա» ավիաընկերության նախկին բաժնետեր Վահան Հարությունյանի եղբայրը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, երեկ պարզեցինք հենց նրանից, ով շտապում էր ՀՀԿ ԳՄ նիստի. «Խոսքը ենթադրյալ հանցագործության մասին է, իսկ հանցագործության դեպքում պետք է պարզել, թե ովքեր են մեղավորները եւ համապատասխան եզրակացության հանգել: Եթե մարդուն մեղադրում են լուրջ արարքի մեջ, անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները կատարեն բոլոր քայլերը, որպեսզի բացահայտեն իրականությունը: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդկանց մեղադրում են հանիրավի»: Այնուամենայնիվ, Դ. Հարությունյանը հորդորեց ականջալուր չլինել ասեկոսեներին ու սպասել իրավապահ մարմիների կողմից արված հայտարարություններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենի կինը հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրել էր Ռուբեն Հայրապետյանին ու նրա թիկնապահներին, թե ծեծի են ենթարկել իր ամուսնուն: Իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk