Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին

«ՀՈԳԵՎՈՐ ԿԱՅՔԵՐԸ» ԿՈՏՐԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Արխիվ 12-16

«ՀՈԳԵՎՈՐ ԿԱՅՔԵՐԸ» ԿՈՏՐԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Հայ Առաքելական եկեղեցու ամենավարկանիշային կայքերից մեկը` ter.hambardzum.net-ը, ենթարկվել է հակերային հարձակման, այն էլ ոչ տեղի աղանդավորների կողմից: Արդյունքում հոգեւոր կայքում հայտնվել էր թուրքական դրոշի լուսնաձեւ նշանն ու թուրքադրբեջանական «կլկլոցի» նմանվող երաժշտություն էր հնչում: Թե արդյոք այսօրվա Թուրքիայի ախորժակը իր պապերի պես այնքան է մեծացել, որ փորձում է կրոնական հողի վրա համացանցային պատերազմ հայտարարել, «Իրավունքը» փորձեց պարզել հոգեւոր կայքի հեղինակ արժանապատիվ ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ: Սակայն, Տեր հայրը նշեց, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է տեղի ունեցել ու ինչ պատճառով, սակայն այս պահին կայքում վերականգնողական աշխատանքներ են տարվում: Այնուամենայնիվ, հարձակման մասին որոշակի մանրամասներ մեզ հաջողվեց պարզել տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.

 


– Իրականում մի քանի կայք էին կոտրել, եւ հակերները թուրքեր չէին, այլ պակիստանցիներ: Սա առաջին դեպքը չէ, որ հակերային հարձակման է ենթարկվում հոգեւոր կայքը: Տարիների ընթացքում մի շարք հոգեւոր կայքեր, այդ թվում` qahana.am-ը, կոտրել էին: Նույնիսկ ինչ-որ ֆորումի տվյալներ էլ կարողացան գողանալ, ու այն ժամանակ թիրախավորված ադրբեջանական հակահայկական հարձակում էր: Իսկ այս դեպքը, կարծես թե, ուղղված չէ Հայաստանի դեմ: Պարզապես, ձեռքների տակ ինչ ընկել է, կոտրել են:
– Ամեն դեպքում, հնարավո՞ր է, որ հենց կրոնական հողի վրա կատարված հարձակում է եղել:
– Կարծում եմ` այո, պակիստանցիները, ինչպես գիտեք, ֆունդամենտալիստ են: Իրենք ամեն տեղ իրենց կրոնական շեշտադրումը դնում են: Բայց եթե սա կոնկրետ հայերի դեմ լիներ, ապա կոտրելով կայքը` որեւէ հակահայկական գրառում կթողնեին, իսկ այս դեպքում միայն ինչ-որ երաժշտություն ու պաստառ են տեղադրել:
– Մի՞թե Պակիստանի հակերներն այդքան մասնագիտացած են, որ կայքը արդեն մի քանի օր է դեռ ամբողջովին չի վերականգնվել:
– Ճիշտն ասած, չգիտեմ, թե այդտեղ ինչ է կատարվում` վերականգնողական աշխատանքների հետ կապված, ու ինչպես են հարձակվել, դրա համար գնահատել չեմ կարող: Ներսից տեսնողը կարող է գնահատական տալ: Բայց կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, Պակիստանում բոլորովին էլ թույլ չեն հակերային խմբերը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված