ԻՆՉՈ՞Ւ Է ՍԴ ԱՆԴԱՄԸ ՊՆԴՈՒՄ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ» ԿՈՉՎԱԾԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ Է ՍԴ ԱՆԴԱՄԸ ՊՆԴՈՒՄ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ» ԿՈՉՎԱԾԸ
Ինչպես հայտնի է, «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի համար անհասկանալի է Սահմանադրության նոր տարբերակում երեխաների իրավունքների մասին դրույթը: Խոսքը վերաբերում է նախագծի 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերին, որոնք վերաբերում են երեխաների իրավունքներին: Նախագծում գրված է` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: Սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ո՞ր հոդվածով կամ ո՞ր օրենքներով են սահմանվում, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին: ՀՀ օրենսդրության մեջ նման սահմանումներ չկան: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ եթե կան բացթողումներ` երեխաների իրավունքների մասով, ապա պետք է օրենքներ մտցվեն:
Հայկ Այվազյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ընդունո՞ւմ է Թոխյանի այդ պարզաբանումը: «Երեխաների իրավունքների մասին ինչ էլ գրենք, գոյություն ունի երեխաների իրավունքների մասին կոնվենցիա, որն էլ գերակա է լինելու, քանի որ դրան միացել է Հայաստանը: Այս դրույթը եթե մնա, ապա օրինական հիմք կստեղծվի երեխաների առքուվաճառքի, սեռական շահագործման ու երեխաների օրգանների վաճառքի համար»,- եզրափակեց կենտրոնի ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk