Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին

ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

 

Վերջին երկու շաբաթներին, ինչպես եւ սպասվում էր, իրավիճակը Հայաստանի հարեւանությամբ անշեղորեն թեժանում է: Ճիշտ է, հիմնական լարվածությունը դեռ բաժին է հասնում Մերձավոր Արեւելքին, ու միաժամանակ ռազմական բախումներն սկսում են թափ հավաքել նաեւ Թուրքիայի տարածքում: Բայց նաեւ նկատենք, որ այդ ընդհանուր թեժ մթնոլորտը լուրջ լարվածություն է առաջ բերել ոչ միայն Հայաստանի արեւմտյան սահմանների հարեւանությամբ, այլեւ՝ Ղարաբաղի ուղղությամբ: Եվ այս ընդհանուր իրավիճակը մոտ ապագայի հետ կապված բոլոր կանխատեսումները դարձնում է ավելի ու ավելի մտահոգիչ: Ուրեմն՝ ինչի պետք է սպասել...

 

 

ՆԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իհարկե՝ մեր հարեւան Թուրքիայում ստեղծված ներկայիս պատերազմական իրավիճակը կանխատեսելի էր դեռ ամռան սկզբներին, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Էրդողանը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունն ու դրանով էլ՝ միանձնյա կառավարություն կազմելու հնարավորությունը: Արդեն անցել է երկուսուկես ամիս, այսինքն՝ տրամաբանական բոլոր ժամկետները, սակայն Էրդողանին այդպես էլ չի հաջողվում կառավարություն ստեղծել: Երկու-երեք օր առաջ էլ՝ հերթական ձախողումից հետո Էրդողանը վարչապետ Դավութօղլուին զրկեց կոալիցիոն կառավարություն ստեղծելու լիազորությունից, իսկ դա նշանակում է, որ կառավարություն կազմելու հույսեր Անկարայում արդեն չկան: Մնում է մեկ տարբերակ՝ ցրել խորհրդարանն ու նշանակել նոր ընտրություններ: Սակայն այդ լուծումը եւս, մեղմ ասած, մշուշոտ է: Հիշեցնենք՝ այս խառն օրերին Անկարան հասցրեց նաեւ դառնալ ահաբեկչական հարձակումների թիրախ, դրանում մեղադրել եւ պատերազմ հայտարարել «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորմանը, այդ պատրվակով՝ ռեալ պատերազմ սկսել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող եւ Թուրքիայի մասնատման վտանգ դարձած Իրաքի եւ Սիրիայի քրդական ինքնավարության հետ եւ դրանով էլ՝ նաեւ բուն թուրքական քրդերի:

Ընդ որում, պատերազմն այն աստիճան է լրջացել, որ Թուրքիայի ողջ հարավ-արեւելքը աստիճանաբար սկսում է համատարած մարտադաշտ հիշեցնել: Եվ, վերջապես, Թուրքիայում բավականին ակտիվ է նաեւ արդեն անթաքույց վաշինգտոնյան հետքով «հեղափոխականությունը»: Ճիշտ է, Անկարան փորձեց ամերիկյան այդ ճնշիչ գործոնը մի փոքր մեղմել՝ երկար մերժումներից հետո ԱՄՆ-ին թույլ տալով ռազմական նպատակներով օգտագործել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան, սակայն զգացվում է, որ դա բավարար չէ. Էրդողանը նախ իր ինքնուրույն քաղաքականություն վարելու երկարամյա քայլերով, ապա՝ «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազը Եվրոպա հասցնելու ծրագրերով դարձել է Սպիտակ տան համար միանգամայն անընդունելի առաջնորդ: Արդյունքում՝ թեեւ ժամանակ առ ժամանակ որոշակի դետալային համաձայնություններ ԱՄՆ-ն ու Թուրքիան ունենում են, սակայն դժվար չէ նկատել, որ Էրդողանին արենայից հեռացնելու հարցը գտնվել եւ գտնվում է վաշինգտոնյան օրակարգում: Եվ Ինջիրլիքի ռազմաբազայի հետ կապված պայմանավորվածությունից հետո էլ ամերիկյան քարոզչամեքենան այդպես էլ չի դադարեցնում Էրդողանին ներկայացնել որպես միջազգային ահաբեկչության հովանավոր լիդեր՝ նրա գլխին կախված պահելով Հաագայում տրիբունալի առաջ կանգնելու սպառնալիքը: Ճիշտ է, սրան հաջորդեց ԻՊ-ի կողմից Էրդողանին իսլամի դավաճան հռչակելու փաստը եւ Ստամբուլը գրավելու խոստումը, սակայն կա նաեւ այն վարկածը, որ ԻՊ-ն Էրդողանի կամ Թուրքիայի դեմ որոշակի քայլեր, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներ է սկսում այն պահերին, երբ Էրդողանին պետք է միջազգային ահաբեկչության զոհ ներկայանալ կամ քրդերի դեմ ռազմական գործողությունների պատրվակ ձեռք բերել: Այսինքն, որ իրականում ԻՊ-ի հետ պայմանավորված` այդ մեծ խաղն Էրդողանի համար պետք էր ԱՄՆ-ից եկած այդ երկու մահացու վտանգների՝ Քուրդիստանի ստեղծման հեռանկարների եւ թուրքական ներքաղաքական ճգնաժամը ռազմական միջոցներով հաղթահարելու պատճառաբանություն ստանալու համար: Եվ նկատենք, որ չնայած ընդհանուր ծանր իրավիճակին, այս պահին Էրդողանին հաջողվում է այդ երկու խնդիրներն առնվազն լուծման ընթացքի մեջ դնել:

ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱ՞Ն ԷԼ
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՕՐԱԿԱՐԳ

Մեկ բան հաստատ է. Ինջիրլիքի ռազմաբազայի հետ կապված պայմանավորվածությունից հետո Էրդողանը գոնե այս պահին դեռ հեռու է, ամերիկյան ստվերային հորդորներից ելնելով՝ Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու գաղափարից, ինչը միանգամայն ռեալ կդարձներ ռազմական հակամարտության մեջ Իրանի եւ Ռուսաստանի ներքաշվելու վտանգը: Դրան էլ հաստատ կհաջորդեր նոր պատերազմը Դոնբասում, որի կազմակերպման եւ հրահրման գործընթացը վերջին ժամանակներս ակտիվ փուլում էր: Սակայն առանց Մերձավոր Արեւելքում լայնամասշտաբ բախումների վրա ռուսներին կենտրոնացնելու՝ Ուկրաինայում հազիվ թե նոր պատերազմ սկսվի այն առումով, որ դա ոչ միայն գրեթե երաշխավորված կերպով կհանգեցնի Կիեւի նոր պարտությունների եւ այդ գործընթացում ռուսական դիրքերի ուժեղացման, այլեւ ձմռանն ընդառաջ` նման պատերազմն իսկական էներգետիկ մղձավանջ կլիներ առանց այդ էլ բազում ճգնաժամերով ծանրաբեռնված Եվրոպայի համար: Եվ հազիվ թե արդեն միայն ՆԱՏՕ-ական մասշտաբային զորավարժություններով Եվրոպայում ազդեցությունը պահող Վաշինգտոնի համար հաճելի լինի, որ նման իրավիճակում եվրոպական լիդերները նորից վազեն Մոսկվա՝ ճգնաժամային լուծումներ գտնելու:
Մի խոսքով՝ քանի դեռ թուրքական զորքերը չեն ներխուժել Սիրիա, ուկրաինական նոր պատերազմն էլ է դառնում անիմաստ: Իհարկե՝ տեսականորեն Էրդողանը դեռ կարող է նման հրաման տալ, առավել եւս, որ շարունակում է կազմ ու պատրաստ բավականին լուրջ ստորաբաժանումներ պահել սիրիական սահմանին: Սակայն օրերս, չնայած Վաշինգտոնի հերթական հիստերիային, Մոսկվան եւ Թեհրանը հաստատեցին, որ գործնականում լուծված է Իրանին C-300 հրթիռային համակարգեր տրամադրելու հարցը: Իսկ դա իր հերթին է Էրդողանին հուշում, որ Վաշինգտոնի հորդորներով սիրիական պատերազմի մեջ մտնելը կարող է, այսպես ասած, Թուրքիայի դագաղին խփված վերջին մեխի ֆունկցիան կատարել: Ու հաստատ պատահական չէր, որ դրանից հետո Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը պաշտոնապես հայտարարեց. «Մենք Ռուսաստանին ենք ուղարկել «Թուրքական հոսքի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Հիմա պատասխանի ենք սպասում: Մենք այն մարդիկ չենք, ովքեր ձգձգում են նախագծի իրականացումը»: Հասկանալի է՝ «Թուրքական հոսքից» Անկարան ունի այն հսկայական տնտեսաքաղաքական ակնկալիքները, որոնցից ժամանակին չհրաժարվեց՝ աչքի առաջ ունենալով ներկայիս ծայրահեղ բարդ իրավիճակի մեջ հայտնվելու հեռանկարները: Եվ եթե երկու-երեք ամիս լռելուց հետո այսօր արդեն խոսում են ծրագրի հաստատման վերջնական փուլ մտնելու մասին, դա էլ է հուշում, որ Էրդողանն այն տեսակետին է, որ ամերիկյան ճնշումների պիկն անցել է եւ արդեն կարող է «Թուրքական հոսքը» նորից առաջին պլան բերել: Բայց դա նշանակում է ԱՄՆ-ին հասցեագրված նոր մարտահրավեր, այսինքն՝ շարունակելու են սրվել ոչ միայն Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, այլեւ քրդերի հետ ներթուրքական պատերազմը: Չնայած՝ ներքին այդ պատերազմում հաղթելու բավարար ուժային միջոցներ Էրդողանն անշուշտ ունի: Ավելին. քրդերի նկատմամբ ճնշումներն Էրդողանին նաեւ կօգնեն նոր խորհրդարանական ընտրություններում ետ վերցնել մեծամասնությունը, դրանով էլ՝ Վաշինգտոնից ներքին ու արտաքին քաղաքական հարաբերական ինքնուրույնությունը եւ խուսափել սիրիական հողի վրա ռուսների եւ պարսիկների հետ թշնամանալու վտանգից: Մի խոսքով՝ տարածաշրջանային մեծ պատերազմ Էրդողանը կարծես թե չի սկսում, թեեւ պետք է հաշվի առնենք, որ Վաշինգտոնն անշուշտ իր վերջին խոսքը դեռ ասելու է:
Դրանից զատ՝ օրերս ռուսական աղբյուրները տեղեկացրին, որ կարող է կրկին ՌԴ-ն ռադիոլոկացիոն ռազմաբազա տեղակայի Ադրբեջանում՝ մի քանի տարի առաջ այնտեղից հանված Գաբալայի կայանի փոխարեն: Դա իհարկե հուշում է, որ «մեծ եղբոր» օրինակը տեսնելով՝ Բաքուն էլ ավելի արմատական քայլերի է գնում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ աշխարհաքաղաքական ընտրության հարցում, եւ այդ հանգամանքն ամենեւին էլ ոչ հեռու ապագայում իր էֆեկտն է ունենալու նաեւ ղարաբաղյան հակամարտության վրա: Իսկ թե կոնկրետ ինչ տեսքով, դա արդեն մի շարք նյուանսների, մի խոսքով՝ առանձին խոսակցության թեմա է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված