Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՍՐՏՈՎ Է

Արխիվ 12-16

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՍՐՏՈՎ Է

 

Սահմանադրության նախագիծը 90-95%-ով համապատասխանում է  դաշնակցության  պատկերացումներին, հետեւաբար փաստաթուղթը բավարարում է իրենց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ  մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Բանախոսը կարեւոր  է համարում սահմանադրության նոր նախագծի բովանդակային քննարկումը հանրության կողմից: Ամենամեծ ձեռքբերումը, ըստ դաշնակցական գործիչի, այն է, որ  սահմանադրության նոր նախագծով չի կարող մենիշխանություն լինել:

Սահմանադրության դեմ եղողները, ըստ Արմեն Ռուստամյանի, դեմ են, քանի որ ցանկություն ունեն նախագահ դառնալու, իսկ  սահմանադրության նոր նախագծով  դա վերացվում է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանին ուղղված  «Իրավունք»-ի այն դիտարկմանը, թե սահմանադրության մի քանի դրույթներ  (միջազգային իրավունքի  նորմերի գերակայություն, այլընտրանքային զինվորական ծառայություն, ընտանիք հասկացության ձեւակերպում, երեխաների իրավունքների մասին դրույթ, պետություն-եկեղեցի  հարաբերություններ) հանրային որոշ շրջանակներ սպառնալիք են մեր  ազգային անվտանգությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այդ առումով  մենք խնդիր չունենք, որովհետեւ մարդու իրավունքների բաժինը  համապատասխանեցված է  եվրոպական հայտնի կոնվենցիային: Այսինքն`  սահմանադրության նոր բաժինն ավելի համապատասխան է  եվրոպական կոնվենցիային,  քան գործող սահմանադրությունը: Եվրոպական արժեահամակարգը չի հակասում մեր ազգային արժեահամակարգին»:

Ինչ վերաբերում է պետություն-եկեղեցի հարաբերությունների կարգավորմանը,  հայ առաքելական եկեղեցու դերը կարեւորված է,  քանի որ հարաբերությունները կարգավորվում են հատուկ համաձայնագրով:

Միջազգային իրավունքի գերակա նորմերն էլ, դաշնակցական գործչի խոսքով, Հայաստանի համար այն դեպքում, երբ  համապատասխանում է մեր սահմանադրությանը: «Մենք չենք կարող վավերացնել պայմանագրեր, որոնք հակասում են մեր սահմանադրությանը»,-եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հ.Գ. Ի դեպ, ասուլիսին մասնակցում էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով ողջ ասուլիսի ընթացքում ՀՅԴ-ի տեսակետն ավելի շատ ներկայացնում էր նա, սակայն ավանդաբար դա անում է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ավելին, երբ «Իրավունք»-ը հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, Աղվան Վարդանյանը կարծես  նեղսրտեց, ապա հատուկ ընդգծեց` ինքը  «Իրավունք»-ի հարցերին չի պատասխանում, այդ պատճառով տողերիս հեղինակը փաստորեն «ճարահատյալ» ընտրեց պրն Ռուստամյանին: Ոչ, պրն Վարդանյան, ամենեւին այդպես չէ, պարզապես Արմեն Ռուստամյանն է խմբակցության ղեկավարն ու նրա տեսակետն մեզ ավելի է հետաքրքրում: Իսկ ձեր ոգեւորությունը կարելի է, օրինակ հասկանալ, մոտ ապագայում ստեղծվելիք կոալիցիայով  ու հավանաբար ձեզ առաջարկվելիք մի  լավ պաշտոնով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված