Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց

ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԳԱՂՋԻ ԽՏԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻՆ

Արխիվ 12-16

ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԳԱՂՋԻ ԽՏԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻՆ

 

Այժմ ամենից շատ ե՛ւ բանավոր զրույցներում, ե՛ւ համացանցում քննարկվում  են երկու կրիմինալ միջադեպեր, որոնց առնչությամբ հիշատակվում են երկու մականունավորների` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունները: Եվ քրեականացված միջադեպերի վրա ուշադրության կենտրոնացումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ մի կողմից ակտիվ քննարկումների փուլում է նոր սահմանադրության  նախագիծը, մյուս կողմից` ամբողջ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է, եւ միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում թշնամին իր սադրիչ գործողություններում օգտագործում է ավելի ու ավելի ծանր զինատեսակներ:

ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐ,
ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Մհեր Սեդրակյանի անունը խոսակցություններում եւ լուրերում շրջանառվում է երկու քաղաքացիական ակտիվիստների (ովքեր ի դեպ ամուսիններ են) ծեծի ենթարկելու դրվագի հետ կապված: Թե ինչ է այդտեղ պատահել, այդ պատգամավորը խառնված է այդ պատմությանը, թե այլ բան է` իրավապահների պարզելիքն է, սակայն, խոշոր հաշվով, «ստանդարտ» սխեմայի մեջ է տեղավորվում (համենայնդեպս, լուրերում), երբ իշխանությանը մոտ կանգնածը ինչ-որ հարցեր է լուծում ընդդիմադիրների հետ:
Իսկ Ռուբեն Հայրապետյանի անունը հիշատակվում է խոշոր գործարար Արսեն Ավետիսյանի` ծեծվելու եւ հիվանդանոցում հայտնվելու հետ կապված: Այդտեղ երկու կողմն էլ, համենայնդեպս, իշխանությանը լոյալ մարդիկ են: Մեկը` մականունավոր օլիգարխ, մյուսը` պարզապես խոշոր գործարար: Արդյոք ինչ է եղել, Ռուբեն Հայրապետյանն է մեղավոր, թե Արսեն Ավետիսյանը, թե այլ անձինք, բայց բոլոր դեպքերում դրա նստվածքը ե՛ւ ՀՀ քաղաքացիների վրա շատ տհաճ տպավորություն է թողնում, ե՛ւ վնասում է երկրի գործարար հեղինակությանը: Այդ քրեական գաղջը էլ ավելի է խտանում Արսեն Ավետիսյանի` հաշտության մասին բաց նամակը, որը կատարյալ անողնաշարության տպավորություն է թողնում:
Մի բան պարզ է` օլիգարխի անվան հետ կապված զազրելի սկանդալ է: Ու շոշափվում են, տվյալ դեպքում, պետության հեղինակության հարցերը: Փետրվարին ԲՀԿ-ի հետ կապված իրավիճակը պարզ ցույց տվեց, որ պետությունն օլիգարխից ուժեղ է եւ սանձում է օլիգարխին, ու այժմ էլ անհրաժեշտ է նույնը ցույց տալ: Ավելին, արդեն հրատապ անհրաժեշտություն է օլիգարխիայի  լիկվիդացումը որպես կատեգորիա` անկախ նույնիսկ կոնկրետ օլիգարխի մեղքի չափից: Ու նաեւ ինչ-որ մեկը պետք է քրեակատարողական հիմնարկում հայտնվի: Թե ինչպես, ինչ մեխանիզմներով, ինչ միջոցներով, դա, խոշոր հաշվով, իշխանության պրոբլեմն է: Մի բան ակնհայտ է` բիզնես վեճերը չպետք է լուծվեն քուչի գողական ռազբորկայի մակարդակով, չպետք է գոյանա գարշելի լրահոսը, ըստ որի` օլիգարխը ծեծեց կամ ծեծել տվեց բիզնեսմենի, այդ բիզնեսմենը սկզբում հավարը գցեց անգամ ընտանիքին սպառնացող վտանգի մասին, իսկ հետո չգիտես ինչի դիմաց հաշտության մասին բաց նամակ հրապարակեց: Հիմա հաշտվել են, չեն հաշտվել, ինչպես է ամենը տեղի ունեցել` միեւնույնն է, իրավապահները պետք է ամեն ինչ հասցնեն մինչեւ տրամաբանական ավարտ: Ու համոզիչ կտրուկ քայլեր պետք է լինեն, այլապես ե՛ւ մեր քաղաքացիները առավել ակտիվ կսկսեն «քվեարկել ոտքերով»` լքելով երկիրը, ե՛ւ դրսի ներդրողները կգերադասեն շառից-փորձանքից հեռու` Հայաստանում ներդրումներ չանել:
Ինչեւէ, ՀՀԿ մամլո խոսնակն արդեն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերը հիշատակված երկու միջադեպերի վերաբերյալ ամեն ինչ պարզելու եւ հանրությանը տեղյակ պահելու խիստ հանձնարարականի մասին: Բայց ցավը նաեւ այն է, որ քրեական ռազբորկաների մթնոլորտը տիրում է ոչ միայն իշխանամերձ միջավայրում, այլեւ` ընդդիմադիր դաշտում:

Արդեն բավականին շատ է գրվել «Ժառանգության» երիտասարդների մեծ խմբի եւ ոմն Նարեկ Սամսոնյանի գլխավորած ՀԿ-ի միջեւ բազմամարտ ռազբորկայի մասին, որն ուղեկցվել է գազային ատրճանակների կիրառումով, ու երբ կարդում ես երկու կողմի պատմածները, արդեն մարդու սիրտ է խառնում: Լավ, եթե սրանք ընդդիմադիր լինելով արդեն գազային ատրճանակներ են գործի դնում իրար դեմ, ապա, եթե հանկարծ հասնեն իշխանության, ի՞նչ են գործի դնելու, գնդացիրնե՞րը... Նաեւ իրար վրա ավելի ու ավելի են կուտակվում ընդդիմադիր ակտիվիստների` քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մաքուր քրեական արարքների մասին տեղեկությունները: Դեռ ամիսներ առաջ առիթ էինք ունեցել գրելու ակտիվիստ Արսեն Օհանյանի մասին, ում Ռուսաստանի իրավապահները հետախուզում են Ռուսաստանում խանութից նոութբուք թռցնելու մեղադրանքով: Շոգ օգոստոսը բացվեց ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման մասին լուրով` որ ինչ-ինչ սեքսուալ բնույթի տեսագրություններով ազդեցիկ մարդկանցից, ենթադրաբար պատգամավորներից, փորձում է գումար շորթել: Դա էլ քիչ էր, հիմա էլ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ոտքի, Հայաստան»  շարժման ակտիվիստ Մխիթար Մխիթարյանի նկատմամբ` մեղադրելով նրան Իրանի քաղաքացուց ոսկե շղթա պոկելու եւ փախչելու զուտ քրեական արարքի մեջ: Մինչդեռ այդ 22-ամյա երիտասարդը արդեն քանիցս բարձրախոսով գեղեցիկ բաների մասին է խոսել փողոցներում եւ հրապարակներում:
Եթե ե՛ւ իշխանամերձ միջավայրը, ե՛ւ ընդդիմադիր միջավայրը այդքան վարակված են քրեականացված գաղջով, որ քաղաքացին արդեն չգիտի, թե ուր գնա, գլուխը պատին տա, թե պատը գլխին, վիճակը դառնում է ռեալ սպառնալիք մեր ազգային  անվտանգությանը: Այն էլ այն պայմաններում, երբ մեր սահմաններին շատ մոտիկ դրամատիկ եւ արյունահեղ իրադարձություններ են տեղի ունենում:

ԽԱՂԱՂ ԿՂԶԻ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀՐԴԵՀԻ ԾՈՎՈՒՄ

Անշուշտ, որ ասում ենք` խաղաղ, նկատի ունենք` համեմատաբար խաղաղ: Որովհետեւ մազութային սուլթանատի հետ շփման գծում գրեթե ամեն օր միջադեպեր են, եւ թշնամին ավելի ու ավելի ծանր սպառազինություն է գործի դնում: Ճիշտ է, մեր բանակը թշնամուն լավ ջարդում է, պատճառում նրան մեծ կորուստներ, եւ այդպիսի իրավիճակի պարագայում հայկական կողմի կորուստները կարելի է համարել նույնիսկ ֆանտաստիկ ցածր, սակայն այդ ամենը կոչվում է նախապատերազմական վիճակ, որը սահուն կամ կտրուկ կարող է անցնել պատերազմի:
Իսկ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, արդեն իսկական պատերազմ է, քրդական մարտական ջոկատները բնակավայրեր են վերցնում իրենց հսկողության տակ, «Իսլամական պետության» զինյալները սպառնում են, որ կգրավեն Ստամբուլը, եւ միաժամանակ ցանկացած պահի կարող է բռնկվել թուրք-սիրիական պատերազմ` Էրդողանի լկտի ագրեսիվ գործողությունների հետեւանքով:
Նույն Թուրքիայում մեծ թափ է հավաքում եւ իսլամացած հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքը, ու ավելի ու ավելի շատերը ձգտում են պաշտոնապես, այդ թվում եւ դատարանում, ճանաչել տալ իրենց հայ լինելը: Արեւմտյան Հայաստանի տարածքից համահայկական խաղերի եկած մահմեդական հայերին մեր հոգեւորականների կողմից չմկրտելու վերաբերյալ սկանդալը նաեւ ուշագրավ փաստ բացահայտեց` Պոլսի պատրիարքի տեղապահ, տխրահռչակված Արամ Աթեշյանը մահմեդական հայերից մկրտության համար վերցնում է 2 հազար դոլարի կարգի գումար: Բանն այն է, որ թուրքական դատարանները հայ ճանաչվելու հայցադիմումը վերցնում են քննության միայն այն դեպքում, երբ առկա է մկրտության վերաբերյալ վկայական: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան շատ են ցանկացողները, եւ ինչ պահանջարկ է ձեւավորվել, որ այդ ընչաքաղց կղերը զուտ շուկայի օրենքով ծեսի համար վճարվելիք գումարն այդքան թռցրել է: Իսկ արդյո՞ք մենք այսօր պատրաստ ենք տիրություն անել սահմանից այն կողմ արմատներին վերադարձող մեր հայրենակիցներին, արդյո՞ք  կկարողանանք թուրքի տանն ընկած հրդեհից օգուտներ քաղել: Եվ վերջապես, արդյո՞ք թույլատրելի է ունենալ քրեական գաղջ, եւ ցանկացած պահի հենց Մերձավոր Արեւելքի, այսինքն` մեր տարածաշրջանից կարող է սկսվել Երրորդ աշխարհամարտը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Այն, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարող շրջանակները ոչ միայն «քեռի Սեմի» դրդմամբ, այլեւ սեփական խմբակային եւ կլանային շահերից ելնելով ձգտում են ամեն ինչ անել, որ երկիրը չանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, ինքնին հասկանալի է: Սակայն նույն սահմանադրական բարեփոխումների գործընթացին պարզ երեւում են աշխարհաքաղաքական միջամտությունները, առաջին հերթին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից:
Խոսքը Վենետիկի հանձնաժողովի միջամտությունների մասին է, որին հայրենասիրական շրջանակներում բանավոր խոսքով վաղուց անվանում են «Վենետիկյան պոռնիկ»: Այսպես, նոր նախագծում հստակ ամրագրված է, որ ամուսնություն մեր երկրում կարող է լինել միմիայն տղամարդու եւ կնոջ միջեւ: Այսինքն` ի տարբերություն ներկայիս Սահմանադրության, փաստացի մտցվում է միասեռ ամուսնությունների սահմանադրական արգելք: Վենետիկյան հանձնաժողովը պաշտոնապես դժգոհել է այդ դրույթից, ինչից անչափ ոգեւորվել են համասեռամոլության լոբբիստները, ֆեմինիստները, տարատեսակ սաքունցները: Եվ բարձրացրել են մի գարշահոտ տեղեկատվական աղմուկ, ամենալպիրշ ձեւով համարձակվում են մուննաթ գալ պետության եւ իշխանության վրա եւ պահանջել իրենց պաշտպանած մարդկային թափոնին օժտել արտոնյալ, սահմանադրորեն երաշխավորված իրավունքներով: Դրանից, բնականաբար, ամեն մի նոր նորմալ հայ կատաղում է, եւ եթե հետագայում դա հասնի միջադեպերի, ապա գրանտածիծ կառույցները եւ գործիչները կամ նոր վայնասուն կբարձրացնեն, թե տեսեք մեզ ոչ միայն ճնշում են, այլեւ` ջարդում, կա՛մ իրենց համար հիմք կստեղծեն` իրենց սիրելի եվրոպաներում ու ամերիկաներում քաղաքական ապաստան փնտրելու:
Սակայն նույն Սահմանադրության նախագծի մեջ հայտնվել են, մեղմ ասած, մտահոգիչ կետեր, որոնք ակնհայտ վենետիկյան ծագում ունեն, այսինքն` սկզբնաղբյուրի տեսակետից նույն Վենետիկի հանձնաժողովի տերերից` ամերիկացիներից է ծագում: Ճիշտ է, ե՛ւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները, ե՛ւ ՀՀԿ բազում գործիչները քանիցս ասել են, որ վենետիկյան պահանջները բոլորովին էլ պարտադիր չէ կատարել, բայց փաստ է, որ նախագծի տեքստի մեջ մտահոգիչ դրույթներ հայտնվել են: Այսպես, մի քանի տեղ խոսվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի` ՀՀ օրենքների նկատմամբ գերակայության մասին, ինչը սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանությանը: Աշխարհում այդպիսի դրույթ, որպես կանոն, ամրագրվում է պատերազմում պարտված պետությունների սահմանադրությունում, ինչը արցախյան պատերազմում հաղթած մեր երկրի պարագայում արդեն վիրավորանքի պես է հնչում: Գումարած դրան` երեխաների իրավունքների մասին արհեստական դրույթներ են հայտնվել, ինչը ճանապարհ է դեպի յուվենալ արդարադատություն կոչեցյալը, որը ոչ այլ ինչ է, քան օրինականացված մանկավաճառություն: Անշուշտ, էլի վերանայման ենթակա բավականին շատ կետեր կան, բայց այդ ամենը ցույց է տալիս մի երեւույթ` «քեռի Սեմը» ձգտում է երկրում գործող 5-րդ եւ 6-րդ շարասյուների, ինչպես նաեւ ստվերային դիվանագիտական ճնշումների միջոցով Սահմանադրության մեջ խցկել արտաքին կառավարման եւ ազգային ինքնության թուլացման տարրեր, հանրության ակտիվ մասը եւ իշխանությունը դրան դիմադրում են:
Ի դեպ, ամերիկյան միջամտության օրինակները բոլորիս աչքի առաջ են: Դեսպան Միլսը կարծիք հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պետք է հրաժարական տա Հայ-ամերիկյան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարի պաշտոնից, եւ տիկին Նաղդալյանը, չգիտես ինչու, հետեւում է նրա հորդորին, փոխանակ ուղարկի այդ լկտի դիվանագետին հայտնի ռուսական հասցեով: Նույն դեսպանը հանդիպում է ֆինանսների նախարարի հետ եւ քննարկում հարկային ոլորտը (տո, քո ինչ գործն է, արի ու մի ասա), նույն ամերիկացիները հանդիպում են նաեւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ եւ քննարկում ոչ ավել-ոչ պակաս սահմանադրության փոփոխությունների հարցը: Երեւի յանկիների համապատասխան մասը հրդեհ է ընկել, երբ որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կուսակցությունը մտադիր չէ կտրուկ հակադրվել Սահմանադրության նախագծին:
Կարճ ասած, սեպտեմբերին Սահմանադրության հարցը առավել քան շիկանալու է, ու նաեւ երեւում է, որ այդ գործընթացում ամեն ինչ գնալով ավելի ու ավելի արագանում է:
Ինչեւէ, մնում է, որ մեր քաղաքացիները իրենց նյարդերը չքայքայեն դուրս գրված գործիչների դուրս տված ապուշությունների վրա, այլ կողմնորոշվեն` զուտ հասարակ ողջամտությունից ելնելով: Իսկ դա այդքան էլ դժվար չէ, թեեւ քրեականացված գաղջը շատ ճնշող տպավորություն է թողնում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված