ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ`ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Արխիվ 12-16ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ`ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը, ուր ամենից բարձր ծածանվեց նաև հայոց եռագույնը: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որին մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց: Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Տեղեկատվությունը`Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk