ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արխիվ 12-16ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դեպքեր
79 - Վեզուվ հրաբխի ժայթքումը, որի հետևանքով կործանվեց Պոմպեյը
410 - վեստգոթերը՝ Ալարիքի ղեկավարությամբ սկսեցին ավարի ենթարկել Հռոմը, ինչը տևեց 3 օր
1456 - ավարտվեց Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը
1572 - Բարդուղիմեոսյան գիշեր. Ֆրանսիայի թագավոր Կարլոս VII-ի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները
1690 - Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան)
1720 Սարդինիայի թագավորության ստեղծումը
1814 - բրիտանական զորքերը ներխուժում են Վաշինգտոն և հրդեհում Սպիտակ Տունը
1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից
1914 - գերմանական զորքերը գրավում են Նամյուրը (Ֆրանսիա)
1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրում են բարեկամության պայմանագիր
1939 - ստորագրվում է Մոլտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ սովետական և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից
1944 - սկսվում է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից
1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը
1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88°C)
1968 - Ֆրանսիան փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը
1991 - Միխաիլ Գորբաչովը հրաժարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ընդհանուր քարտուղարի պաշտոնից
1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից
Ծնունդներ
1580 - Ջոն Թեյլոր, Անգլիա անգլիացի բանաստեղծ (վ. 1654)
1750 - Լետիցիա Ռամոլինո, Նապոլեոն Բոնապարտի մայրը (վ. 1836)
1772 - Վիլհելմ I, Նիդերլանդների թագավոր (վ. 1840)
1817 - Ալեքսեյ Տոլստոյ, ռուս գրող (վ. 1875)
1837 - Թեոդոր Դյուբուա, ֆրանսիացի կոմպոզիտոր (վ. 1924)
1865 - Ֆերդինանդ I, Ռումինիայի թագավոր (վ. 1927)
1929 - Յասեր Արաֆաթ, Պաղեստինի նախագահ (վ.2004)
1899 - Խորխե Լուիս Բորխես, արգենտինացի գրող և պոետ, (վ.1986, հունիսի 14)
1948 - Նանա Ջորջաձե,վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող
1956 - Քևին Դան,ամերիկացի կինոդերասան
1992 - Վարազդատ Հարոյան, հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան:
Մահեր
79 - Պլինիոս Ավագ, հռոմեացի գրող (ծն. 23)
1042 - Միքայել V, Բյուզանդիայի կայսր (ծն. 1015)
1103 - Մագնուս III, Նորվեգիայի թագավոր (ծն. 1073)
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk