Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը. փաստաբան
Արխիվ 12-16Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը. փաստաբան
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Այրապետովը հաղորդել է, որ Ինտերպոլը դադարեցրել է գործարարի հետախուզումը. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ինտերպոլի հանձնաժողովը Ադրբեջանի կողմից Ստերլիգովի հետախուզումը քաղաքական է որակել: Մոտ 10-15 օր նրա տվյալներ եղել են Ինտերպոլի հետախուզվողներ բազայում, սակայն օգոստոսի 21-ից նրա հետախուզումը դադարեցվել է:
Այրապետովը նշել է, որ իր պաշտպանյալը մինչև օգոստոսի 29-ը լինելու է Լեռնային Ղարաբաղում: Այդ օրը նա պատրաստվում է այնտեղ մեծ միջոցառում կազմակերպել՝ կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տան ցուցադրությունը:
Հուլիսի 28-ին Բաքուն միջազգային հետախուզում էր հայտարարել Ստերլիգովի նկատմամբ: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ գործարարն իբր անօրինական հատել է ադրբեջանական սահմանը և այնտեղ «ադրբեջանական պետականության դեմ ուղղված կոչեր էր հնչեցրել»:
Դրանից հետո փաստաբանը նշել էր, որ Ստերլիգովը չի կարող Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, քանի որ Մոսկվա թռչելու փորձի ընթացքում նա կարող է ձերբակալվել:
Հուլիսի սկզբին գործարարն ընտանիքի հետ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ և հայտարարել էր, թե ՌԴ-ում իրեն և ընտանիքին վտանգ է սպառնում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

