ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԻՆՔԸ ՉԷ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ՀԱՄԱԼԻՐԻ
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԻՆՔԸ ՉԷ
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե համալիրի գնորդներից մեկը ինքն է, այդ հրապարակումները համարեց արջի ծառայություն եւ ասաց, որ շուտով ծախվածի ականջները կերեւա:
ՀՀԿ պատգամավորի խոսքով` մոտ մեկ ամսից իրական սեփականատերն ի հայտ կգա, եւ ամեն ինչ պարզ կլինի: «Ես ողջունում եմ համալիրի գնորդին: Իսկ նման հրապարակումներ գրողները թող այլ կերպ ծառայություն մատուցեն»,-եզրափակեց պրն Այվազյանը:
ՀՀԿ-ականը նաեւ զայրացած անդրադարձավ իր դեմ պարբերաբար հրապարակվող հոդվածներին, որոնք առչվում են Վրաստանի Տաբացկուրի լճին, ԱՄՆ-ի դատարանի կայացրած որոշումը: Նրա խոսքով` որոշ մարդիկ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ արդարադատությունը թե՛ Հայաստանի, թե՛ անգամ ԱՄՆ-ի, կանգնել է իր կողքին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk