JEEP ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԷԼԵԿՏՐՍՅԱՆԸ ԵՎ ԹՌԵԼ Է ՄՈՏ 50 ՄԵՏՐ
Արխիվ 12-16JEEP ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԷԼԵԿՏՐՍՅԱՆԸ
ԵՎ ԹՌԵԼ Է ՄՈՏ 50 ՄԵՏՐ
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը դեպքի վայրից, րոպեներ առաջ Թբիլիսյան խճուղու վրա, Սեվանից մայրաքաղաք մտնող ճանապարհին, JEEP մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակած գոտուց եւ հարվածել էլեկտրասյանը: Հարվածն այնքան ուժգին է, որ էլեկտրասյունը մոտ 50 մետր մեքենայի հետ միասին թռել են մոտակա ծառերի վրա: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, շտապօգնության մեքենան չորս րոպեում հասել է դեպքի վայր, կա երկու վիրավոր, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝