22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՄԱՀԱՑԵԼ Է ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿԻՆԸ` ՊԱՐՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿԻՆԸ` ՊԱՐՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ


Մահացել է պարուհի ԱՍՏՂԻԿ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ` հայտնի դուդուկահար ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ կինը:

Սիրված պարուհու հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը` օգոստոսի 24-ին:

Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:


Այնուհանդերձ, Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք  ներկայացումներին: Մի քանի տարի անց` 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի -պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի եւ որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:

Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարեր:

Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ