ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Ինչպես հայտնի է, այլընտրանքային զինվորական ծառայությունից Հայաստանում հիմնականում օգտվում են աղանդավորական կառույցի ներկայացուցիչները` հատկապես «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչները: Հանրային որոշ շրջանակներ մտահագություն ունեն, թե ինչո՞ւ է երկու անգամ շեշտադրվել այդ դրույթը, եթե դա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` արդյոք վերոնշյալ դրույթի կրկնակի կրկնվելը մտահոգիչ չէ նրա համար: «Ես այլընտրանքային զինվորական ծառայությանը որպես սպառնալիք չէի անդրադառնա: Կարծում եմ` դա հնարավորություն է: Մեր հանրության փոքր հատվածն է հակված օգտվելու այդ հնարավորությունից»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk