22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ՆՎԱԶԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ՆՎԱԶԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ»

 

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց, որ  հանրությունը մտահոգված է ռուբլու արժեզրկմամբ, քանի որ մեր հայրենակիցների մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ եւ ուղարկում ռուբլով գումար, որը Հայաստան է մտնում արժեզրկված:  «Ռուբլու արժեզրկմանն արագ արձագանքեց Ղազախստանը, որն իր ազգային արժույթը` տենգեն արժեզրկեց: Այս պահի դրությամբ մեկ դոլարը ՌԴ-ում արժե 68,7-68,8  ռուբլի, մեկ եվրոն` 78 ռուբլի: Տասը ռուբլով այս երկու արժույթներն արժեզրկվել են: Սրա պատճառով Հայաստան եկող  տրանսֆերտները տարվա վերջում 800 մլն  դոլարից 1 մլրդ դոլարի  չափով նվազելու են»,- կարծում է  տնտեսագետը:

Մասնագետի խոսքով`դոլարի արժեւորման  քայլերից մեկը լինելու է ԱՄՆ-ի կողմից  վերաֆինանսավորման տոկոսադրույքները բարձրացնելը` ամբողջ աշխարհի  համար թանկացնել դոլարը:

Եթե Հայաստանում դոլարի մուտքը  շատ  լինի,    բանախոսը կարծում է, որ դրամի արժեզրկում չի լինի, իսկ եթե ոչ, ապա դրամի արժեզրկումն անխուսափելի է: Արդյոք սրան պատրաստ է մեր  բանկային համակարգը: «Նախորդ  տարվա դեկտեմբերին մենք տեսանք, թե ինչ վիճակում հայտնվեց բանկային համակարգը»,-  հիշեցրեց  Վ. Խաչատրյանը:

Հնարավո՞ր է  նախորդ տարվա դեկտեմբերիբ կրկնվի դրամի գերարժեզրկումը եւ դոլարի գերարժեւորումը:  Տնտեսագետը  չի բացառում.  դոլարը որոշակի  կուրսով կպահեն, բայց  թռիչքը չի լինի աստիճանական, այլ միանգամից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ