ԿԱՐԱՊԻ ԼՃՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐԵՋՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Արխիվ 12-16ԿԱՐԱՊԻ ԼՃՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐԵՋՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Այս պահին Երեւանի կենտրոնը գարեջրառատ է: Ժամեր անց Կարապի լճի հարակից տարածքը կրկին մարդաշատ կլինի, առիթը` արդեն ավանդույթ դարձած «Երևանի գարեջրի երկրորդ փառատոնն» է:
Արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնի շնորհիվ գարեջրի բոլոր սիրահարները, ոչ միայն վայելելում են գարեջուր, այլ նաեւ ծանոթանում հայկական գարեջրի լավագույն ավանդույթներին:
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն
ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները, խթանել քաղաքային եւ միջոցառումային տուրիզմի զարգացումը:
Փառատոնին ներկայացված են հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը:
Փառատոնային երեկոյին այս տարի եւս կազմակերպիչները խոստանում են մրցույթներ, որոնք կուղեկցվեն համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգա «Arpi & Hayway» բենդը, DJ Guevo-ն):
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk