22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԻՆԱՍՏԱՆՆ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳԾՈՎ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ՓՈԽԱՐԵՆ ՉԻՆԱՍՏԱՆՆ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ  ԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԳԾՈՎ

 

Աշխարհում տեղի է ունենում արժութային պատերազմ: ԱՄՆ-ն  թանկացնում է դոլարը եւ փորձում այն արժեւորել, իսկ Չինաստանը` հակառակը, էժանացնում է յուանը, որպեսզի մեծացնի  իր արտահանումը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի վերլուծությունն է սա, որն այսօր նա հնչեցրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Չինաստանը, սակայն, վարում է նաեւ այլ քաղաքականություն:  Տնտեսագետի խոսքով` մի շարք երկրների հետ առեւտրաշրջանառությունը կատարում է իր ազգային դրամով եւ տվյալ երկրի արժույթով: Սրան, սակայն , ամեն կերպ փորձում է խոչընդոտել ԱՄՆ-ը:

Մի ուշագրավ հանգամանք եւս: Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալուց հետո արտահանման Չինաստանն է դարձել  այն երկիրը  մեզ համար, որտեղ Հայաստանն ավելի շատ է ապրանք արտահանում: «Եթե նախկինում այդ երկիրը ՌԴ-ն էր, այսօր Չինաստանն է: Երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդ տեղում` Ռուսաստանը: Բայց սրան զուգահեռ, ՌԴ-ն է մեծացրել իր ներմուծման շուկան»,- վերլուծում է  Վիլեն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա  Հայաստանը, բանախոսի խոսքով, պետք է  լավ օգտագործի այդ երկիրը` ներդրումներ բերելու:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ