Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին

Հ. Նաղդալյան. «Բարեկամական խմբի ղեկավարի նշանակումը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունն է»

Արխիվ 12-16

Հ. Նաղդալյան. «ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

 

Արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում մամուլում ու սոցցանցերում տարաբնույթ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, թե ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ հրաժարվել է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից` ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նորընտիր դեսպան Ռիչարդ Միլզի հորդորով: Ավելին` նույն խոսակցությունների համաձայն, ամերիկացի դիվանագետը պատճառաբանել է, որ տիկին Նաղդալյանը լինելով ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ` չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը: Հենց այդ պատճառով էլ վերոնշյալ խմբի ղեկավարումը ստանձնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Սակայն, պարզվում է` իրականությունը բոլորովին այլ է, եւ հայ-ամերիկյան բամբասանք դարձած թեմային վերջակետ է դրել Հ. Նաղդալյանը` մասնավորապես պարզաբանելով հետեւյալը. «Առհասարակ, ճիշտ կլիներ, որ մեր հանրային  քննարկումները եւ լրատվական դաշտը զերծ մնային  չճշտված  տեղեկատվությունների, հորինված վարկածների հրապարակումից: Առավել եւս, երբ դրանք վերաբերում են միջպետական  հարաբերություններին, կամ երկրի համար  կարեւոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է այս խոսակցություններին, ապա ասեմ, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության միակ պատճառը եղել է իմ բազմազբաղությունը, քանի որ միեւնույն ժամանակ Հայ-ռուսական  միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն եմ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբերի  ղեկավարն եմ, ունեմ բավական մեծ  ծանրաբեռնվածություն  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում  եւ այլ  խորհրդարանական եւ կուսակցական պարտականություններ: 2014 թվականի ամռանից  ղեկավարում եմ  նաեւ ԵԽԽՎ  հայաստանյան  պատվիրակությունը եւ այդ իմաստով, իսկապես, աշխատում եմ մեծ  ծանրաբեռնվածությամբ: Այդ  համատեքստում`  իմ  գործրնկեր Սամվել Նիկոյանի  հետ  իմ աշխատասենյակում, մի  քննարկման  ժամանակ, իր կողմից եղավ առաջարկ`  աշխատելու  որպես  Հայ-ամերիկյան  խմբի ղեկավար, որը ինձ համար շատ ընդունելի էր: Մենք միասին  այդ  թեման  քննարկեցինք  ԱԺ նախագահի  հետ եւ ստացանք նրա համաձայնությունը: Դրա արդյունքում ԱԺ նախագահի կողմից  կայացվեց  համապատասխան որոշում եւ ս.թ. ապրիլի 17 –ին ստորագրվեց  բարեկամական  խմբի ղեկավարի փոփոխության մասին կարգադրությունը, որը բացառապես  ՀՀ  ԱԺ  նախագահի լիազորությունն է»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ ընդգծել է. «Մնացած  բոլոր  դատողությունները՝ թե՛ ԱՄՆ  դեսպանի միջամտության մասին, որն այդ օրերին նոր-նոր էր սկսում իր պաշտոնավարումը Հայաստանում, թե՛ «Գրիբոյեդով» ակումբի մասին, որին ես չեմ անդամակցում  եւ թե՛  մնացած  թեմաներով` բացարձակ անհիմն են եւ անտեղի: Իսկ բարեկամական  խմբի ղեկավար եղած ժամանակ ունեցել եմ հրաշալի աշխատանքային եւ բարեկամական հարաբերություններ թե՛ ԱՄՆ  դեսպանի եւ թե՛ դեսպանության աշխատակազմի հետ»: Եվ որպես հավելում` տիկին Նաղդալյանը շեշտել է. «Հայաստանն  ինքնիշխան  պետություն է, իր խնդիրները լուծում է իր պետական շահերին  համապատասխան, վարել եւ վարում է  պետականամետ եւ հավասարակշռված քաղաքականություն  միջազգային ասպարեզում, եւ դա նկատվում ու գնահատվում է ինչպես  գործընկեր-պետությունների, այնպես էլ միջազգային  կազմակերպությունների կողմից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե Հակոբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված