Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

«Հայկական շրջանակը» մարտական է տրամադրված. «ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՈՒԶԱԾԻՆ, ԵՎ ԱՅՈ՛` ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է»

Արխիվ 12-16

«Հայկական շրջանակը» մարտական է տրամադրված. «ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՈՒԶԱԾԻՆ, ԵՎ ԱՅՈ՛` ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է»

 

«Հայկական շրջանակ» նախաձեռնությունը մեկնարկեց` սկզբնակետ ընտրելով հայական տարազը:  Նախագծի իրականացմանն աջակցեց նաեւ Տերյան մշակութային կենտրոնը, որը սկզբից թերահավատորեն էր մոտենում երիտասարդական նախաձեռնությանը:  Բայց այսօր շարունակվում է համագործակցությունը, ինչը փաստում է «Հայկական շրջանակ» նախաձեռնության կայացման մասին: «Հայկական շրջանակը» բացահայտեց երիտասարդ լուսանկարիչների, որոնց համար կարեւոր է ազգային դիմագիծը:

Տերյան մշակութային կնետրոնի պաշտոնոական էջում ներկայացված է ֆոտոշարք, որի հեղինակը «Հայկական շրջանակ» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսում մրցանակի արժանացած Արմեն Մխոյանն է:

«Շատ եմ կարեւորում ազգայինի պահպանումը, մեր նախնիներից ժառանգած մշակույթին անդրադառնալը: «Հայկական շրջանակը» նախագիծ է, որ սկիզբ առավ անդրադառնալու վերջինիս, մոտիվացնելով լուսանկարչության ոլորտին` հայացք գցել դեպի տարազները: Տերյան մշակութային կենտրոնի աջակցությամբ` սկիզբ դրվեց կարեւոր գործի, որի արդյունքում մի խումբ լուսանկարիչներ մասնակցեցին նախագծին` ներկայացնելով իրենց պատկերացումները ազգային մշակույթի վերաբերյալ: Ես մասնակցեցի` կարեւորելով իմ ներդրումը ազգայինի պահպանման գործում, եւ համագործակցությունը նոր ուղիներ բացեց, կարծում եմ` դեռ շատերն էլ կբացվեն: Սիրում եմ տարազներով կերպարներ լուսանկարել, մենք պետք է տարբերենք մեզ ու մեր ազգայինը, որպեսզի չխառնվենք այլ ազգերի ավանդույթներին եւ ազգային դրսեւորումներին, պետք է գիտակցենք, որ մենք ՀԱՅ ենք:»,- ազգայինի պահպանմանն ուղված հորդորով է ավարտում իր խոսքը լուսանկարիչ ԱՐՄԵՆ ՄԽՈՅԱՆԸ:

Ի դեպ, լուսանկարներում Տերյան մշակութային կենտրոնի մենեջեր ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ է, ով մեզ հետ զրույցում ընդգծեց. «Լուսանկարվելու առաջարկը ստացել էի Արմենից: Տեսնելով Արմենի լուսանկարները եւ զրուցելով իր հետ՝ հասկացա, որ ամեն քայլի սովորող ու ավելիին ձգտող, հետաքրքիր պատկերացումների տեր մարդ է, որոշեցինք հայկական ավանդական հագուստն ու ճարտարապետությունը զուգակցել: Ընտրեցինք, բնականաբար, Տերյան մշակութային կենտրոնի վարպետների ստեղծած հագուստները, աքսեսուարները՝ գլխազարդը, գոտին, վզնոցը, իսկ որպես նկարահանման վայր՝ Զվարթնոցը:

Բավականին տոթ էր, խանգարող բազում հանգամանքներ կային, բայց մենք կարողացանք գործը գլուխ բերել կարծում եմ: Լուսանկարահանման ողջ ընթացքին հետեւում էին Իտալիայից ժամանած հյուրեր, ընթացքում մեզ մոտեցան ու պարբերաբար լուսանկարում եւ հետաքրքրվում էին Զվարթնոցի ավերակներ այցելած զբոսաշրջիկների խմբերը: Ստացվեց ավերակների վրա իշխող դշխուհու կերպար, որ ցանկանում է վերածնվել ու վերածնել այդ ավերակները, ինչպես Տերյան կենտրոնն է վերածնում մոռացության մատնված տարազները: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ Շուշան Ստեփանյանին` դիմահարդարման համար: »,- Անի Մարգարյանը այսպես է ներկայացնում իր եւ լուսանկարիչ Արմեն Մխոյանի համատեղ աշխատանքը:  Խոսելով «Հայկական շրջանակի» եւ Տերյան մշակութային կենտրոնի համագործակցության մասին` հավելեց. «Ես նախընտրում եմ խոսել փաստերով, իսկ փաստն այն է, որ «Հայկական շրջանակ» նախագծի լուսանկարիչները  շարունակում են ինտենսիվորեն աշխատել, ընտրել են առաջ գնալու, վարպետանալու, անընդհատ ինքնակատարելագործվելու ուղին, ուստի` նախագիծը սկիզբն էր: Այն միանշանակ անհրաժեշտ է մեր օրերում եւ շարունակական աշխատանքի դեպքում կդառնա երիտասարդների ներուժը խթանող նախաձեռնություն»:

Իսկ նախագծի լուսանկարչական մասի պատասխանատու ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒՂԱՅԱՆԸ փաստում է. «Մեզ համար նպատակային էր լուսանկարիչների նոր հոսք բացահայտելը, ստեղծել նոր համագործակցություններ, որոնք հիմքում կունենան ազգայինը: Մենք գիտեինք, որ մեզ միանգամից հավատալն ու վստահելը դժվար կլինի, բայց սկզբի համար, դժվարն անցավ ու մնաց արդյունքը. հասանք մեր ուզածին, եւ այո՛` սա դեռ սկիզբն է»:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված