ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին 8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ Հովսեփյան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները

Եվրաասոցացված Վրաստանում զբաղվածությունն ապահովվում է արտագնա աշխատանքով դեպի Ռուսաստան

Արխիվ 12-16

ԵՎՐԱԱՍՈՑԱՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

 

«Իրավունքն» ամռան ընթացքում լինելով նաեւ Ջավախքում` առիթ ունեցավ զրուցելու հայաբնակ Նինոծմինդայի վարչակազմի վարչության նախագահ ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆԻ հետ, ում կարծիքով տեղի հայությունն իր շնորհքով ու հնարավորություններով կարողանում է վաստակել հանապազօրյա հացը.

– Նինոծմինդայում հիմնականում առեւտուրն է զարգացած, բացի այդ, աշխատատեղեր կան շինարարության ոլորտում` ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորում: Բայց գործազրկության չափանիշը համեմատաբար ցածր կարելի է համարել այն առումով, որ մեզ մոտ, ինչպես եւ Հայաստանում,  հիմնական աշխատող ուժը գնում է դեպի Ռուսաստան` արտագնա աշխատանքի:

– Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին արդյո՞ք եվրաասոցացված Վրաստանի համար դուռ բացեց դեպի Ռուսաստան:

– Մեզ ոչ մի բան էլ չէր խանգարում, մեզ համար բոլոր դռներն էլ բաց են` ե՛ւ Եվրամիությունում, ե՛ւ Ռուսաստանում: Չեմ կարող ասել, թե այս անդամակցումները որեւէ խնդիր առաջացրեցին:

– Հետաքրքիր է, թե այստեղ ինչպիսի՞ պայմաններ կան գործարարների համար:

– Կարող եմ նշել, որ Վրաստանի Հանրապետությունում գործարարների համար պայմաններն անսահմանափակ են: Ցանկացած գործարար կարող է  միջոցներ ներդնել Վրաստանում: Այդ տեսակետից շատ լոյալ քաղաքականություն կա այստեղ, եւ ոչ մեկի համար այն բացառություն չէ:

– Կա՞ն Հայաստանից ներդրողներ:

– Կոնկրետ Նինոծմինդայում` ոչ, բայց այստեղ ունենք վրացի 10-15 ներդրող:

– Օրինակ` մասնավորապես, ի՞նչ հնարավորություններ են ներդրողների համար:

– Իսկ ի՞նչ կարող են առաջարկել, այսպես պետք է դնել հարցը: Օրինակ, Նինոծմինդայի տարածաշրջանում ունենք տեղում արտադրվող լավ կարտոֆիլ, որը հանրահայտ է ողջ Վրաստանում: Ունենք նաեւ լավ պանիր, կաթնամթերք, տարբեր տեսակի հանքային հանածոներ:

– Հարկային արտոնությունների մասին ի՞նչ կասեք:

– Հարկային արտոնությունների վերաբերյալ պետք է մասնագետներից հարցնեք, բայց ասեմ, որ ձեռներեցությունը Վրաստանում զարգանում է եւ շատ պարզեցված է: Մեկ-երկու օրվա ընթացքում ձեռներեցը կարող է իր աշխատանքային գործունեությունը սկսել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱյսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված