Բանաստեղծուհին համալիրի վաճառքի մասին. «ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ՀԱՅՐԵՆՅԱՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ...»
Արխիվ 12-16Բանաստեղծուհին համալիրի վաճառքի մասին.
«ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ՀԱՅՐԵՆՅԱՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ...»
Ամառային այս պասսիվ շրջանում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի վաճառքն ու հետագա ճակատագիրը հասարակության մոտ դժգոհության ու անհանգստության առիթ է դարձել:
Բանաստեղծուհի, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ այս թեմայի շուրջ ասել է հետեւյալը. «Կ. Դեմիրճյանի անունը կրող համալիրը կառավարության կողմից ճանաչվել է որպես պատմամշակութային արժեք, այն ազգային սեփականություն է, եւ ոչ ոք իրավունք չունի ո՛չ գաղտնի, եւ ո՛չ էլ բացահայտ վաճառելու: Սա անօրինական, հակազգային գործարք է: Ուշքի եկեք, հայրենյաց վաճառականներ, ով ազգի ունեցվածքը վաճառքի հանի, հավերժորեն ազգի նզովքին է
արժանանալու... Առանց այն էլ, բազում զվարճատեղիները մեր փոքրիկ հանրապետության բարոյականությունը խեղդամահ են արել: Եղեռնի հուշարձանի տարածքում` թանգարանի կողքին, որեւէ զվարճավայր չպետք է թույլատրվի, այդ տարածքը ցավի սրբավայր է, որտեղ հայը հայ է մկրտվում, նայեք ձեր հոգու աչքերին, նրանք շատ բան կպատմեն ձեզ...»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

