Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

ԱԺ-Ն ԴԵՌ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ 5 ՏԱՐԻ Է ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԻՑ ԹԽԱԾ ՀԱՑ ԵՆ ՈՒՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԺ-Ն ԴԵՌ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ 5  ՏԱՐԻ Է

ԵՐԵԽԱՆԵՐԸ  ՀԱՐՍՏԱՑՎԱԾ  ԱԼՅՈՒՐԻՑ ԹԽԱԾ  ՀԱՑ ԵՆ

ՈՒՏՈՒՄ

 


«Իրավունք»-ը
նախկինում տեղեկացրել է, որ «Պարենի համաշխարհային ծրագրի» շրջանակներում 2010թ.-ից  ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով Հայաստանի 6 մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի տարրական դասարանների 50 հազար աշակերտի ՊՀԾ-ն տաք ապուր կամ շիլա ու հաց է տրամադրում: Ի դեպ,  երեխաներին տրամադրվող հացը թխվում է պրեմիքսներ և սինթետիկ դեղանյութ հանդիսացող ֆոլաթթու ավելացված ալյուրով, որի մասին չգիտեն անգամ երեխաների ծնողները:

Այս  առիթով  «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբուլցյանը դեռևս այս տարվա ապրիլին դիմել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին` առաջարկելով այդ փաստերի առթիվ 124-րդ և 279-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցել:

Այդ օրից անցել է արդեն չորս ամիս, բայց հարցը դեռևս քաշքշուկների մեջ է «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց Խ. Ստամբուլցյանը:

«Քննչական կոմիտե դիմելուց հետո մի թուղթ եմ ստացել քաղաքային վարչության պետից, որ ինքը դա ուղարկել է Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, կենտրոնական բաժինը ուղարկել է թուղթ, որ դա ուղարկել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայությանը, իրենք էլ թուղթը ուղարկել են Առողջապահության նախարարություն, այնտեղից էլ ասել են, որ իրենք դրա մասին գաղափար չունեն: Երկար ժամանակ տեղեկություն չկար, ես ինքս եմ գնացել բերել մեկ այլ գրություն, որով հայտնում են, որ ծառայությունը  «Պարենային սնունդ» ծրագիր իրականացնող մարմնի հանդեպ վերահսկողություն չի իրականացնում»,- ասում է Խ. Ստամբուլցյանը:

Այս շրջապտույտից, սակայն հասարակական-քաղաքական գործիչը չի վհատվել և պատրաստվում է կրկին դիմել Քննչական կոմիտեի նախագահին պարզելու համար, թե արդյո՞ք  նշված հոդվածներով քրեական գործ հարուցելու համար իրական հիմքեր չկան:

«Եթե իմ դիմումը հիմքեր չունի, թող գրեն՝ բավարար հիմքեր չկան, բայց իրենք չեն ասում, որ հիմքերը չեն բավարարում, այլ ֆուտբոլի գնդակի նման տեղից տեղ են տշում և այդ պատճառով էլ ես մինչև հիմա ոչ մի պատասխան էլ չեմ ստացել»,- ասում է Խ. Ստամբուլցանը:

«Իրավունք»-ի հարցին, թե  արդյո՞ք այս ընթացքում նրան հաջողվել է հանդիպել և զրուցել երեխաների ծնողների հետ և այս մասով կա՞ն արդյոք բողոքներ, նա պատասխանեց, որ թեև բազմաթիվ ասուլիսների է մասնակցել, սակայն երեխաների ծնողների հետ հանդիպել չի ստացվել:

«Ամեն դեպքում բոլոր մեթոդներով պետք է պայքարեմ: Այս երևույթը շատ վտանգավոր է, քանի որ մինչ օրս չեն դադարեցրել երեխաներին այդ սննդով կերակրելը: Դեռ Ազգային ժողովը չի որոշել, թե մենք նման ալյուրից պատրաստված հաց պետք է ուտենք, թե՝ չուտենք, բայց ստացվում է, որ արդեն 5 տարի է երեխաները նման սնունդ են ընդունում: Կոչ եմ անում մտավորականներին, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, քանի որ ողջ աշխարհի գրականության մեջ ասվում է, որ դանք քաղցկեղածին են, իսկ մեզ մոտ դեռ շարունակում են  50  հազար երեխայի վրա գիտափորձ կատարել»-ասում է Խ. Ստաբուլցյանը:

 


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված