ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ԱՐՁԱԳԱՆՔԸ` ԾԱՌԵՐԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ

ԱՐՁԱԳԱՆՔԸ` ԾԱՌԵՐԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»


 


«Իրավունք»-ը հուլիսի 27-ին հրապարակել էր «Ծառերի «ցեղասպանություն»` Հանքավանում» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել էինք անհայտ անձանց կողմից  հատված  հաստաբուն ծառերին: Գրավոր հարցում էինք ուղարկել թե՛ ոստիկանություն, թե բնապահպանության  նախարարություն` վերոնշյալ դեպքի առնչությամբ:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կողմից արձանագրած անտառահատման փաստով Հայանտառ ՊՈԱԿ «Հրազդան անտառտնտեսությունում» արդեն կազմվել է համապատասխան արձանագրություն, ուստի և ոստիկանությունում տվյալ փաստով հետաքննություն չի իրականացվում։

Բնապահպանության նախարարությունն էլ  հաստատել էր  ապօրինի  ծառահատման դեպքը, բայց, կոպիտ ասած, կիսատ-պռատ պատասխան տվել:  Գրավոր պատասխանում  տեղեկացվել է, որ  ապօրինի հատվել են  սոճի տեսակի երկու ծառ`24  եւ 16 սմ կոճղերի տրամագծով: «Ապօրինի  ծառահատման վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿԻ «Հրազդանի անռատնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմվել է անտառախախտման արձանագրություն: Ինչ վերաբերում է  հատված մյուս ծառերին, ապա դրանք ունեն  հատման մի քանի տարվա վաղեմություն, իսկ մեկ ծառը հողամատապալ է եւ գտնվում է տեղում:  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի կողմից տեղում կատարվել է ուսումնասիրություն եւ վարչական խախտման վերաբերյալ  30.07.2015 թ-ին կազմված արձանագրության հիման վրա կայացվել է վարչական իրավախախտման գործի, ինչպես նաեւ  բնապահպանական օրենսդրության  խախտման հետեւանքով շրջակա միջավայրին  հասցված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու վերաբերյալ որոշումներ, որոնցով իրավախախտն ենթարկվել է  համապատասխան տույժերի:  Վարչական տուգանքի, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հասցված վնասի  փոխհատուցման գումարները  վճարվել են պետբյուջե»,- ասվում է  նախարարության պատասխանում:


Հետաքրքիրը, սակայն, այն է, որ գրավոր պատասխանում խնամքով թաքցվել է  իրավախախտի անունը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը եւ կոնկրետ ինչ  տույժերի է ենթարկվել  իրավախախտը:

Ինչո՞ւ է հարցադրումը կարեւոր, քանի որ ըստ շրջանառվող լուրերի` ապօրինի անտառահատումների «արտոնությունը» տրվում է որոշ օլիգարխների, որոնք վայելում են իշխանական որոշ շրջանակների հովանավորությունը: Մինչդեռ նախարարության պատասխանում իրավախախտի անունը` «նիխտ»:

«Իրավունք»-ը մեկ այլ գրավոր հարցման միջոցով կփորձի պարզել իրավախախտի անունը,տույժ-տուգանքի չափը եւ կներկայացնի ընթերցողին,  բայց հիշեցում նախարարությանը` կամ մի բան լա՛վ արեք, կամ ընդհանրապես մի՛ արեք:

 

































 

 

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված