ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

Հրազդանի թատրոնի ղեկավար. «ԵԹԵ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԻ ԳՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ, Ի՞ՆՉ ԵՄ ԱՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

Հրազդանի թատրոնի ղեկավար. «ԵԹԵ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԻ ԳՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ, Ի՞ՆՉ ԵՄ ԱՆԵԼՈՒ»


Գարնանը «Արտավազդ-2015» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանն ընդառաջ կայացած մարզային թատրոնների ստուգատեսին, որտեղ ներկա էին գրեթե բոլոր մարզային թատրոնների ղեկավարները, քննարկվեց ու խոսվեց մարզային թատրոնների խնդիրների մասին: Ղեկավարներն իրենց դարդ ու ցավի մասին բարձրաձայնեցին` երեւանյան թատերական ոլորտի ներկայացուցիչներն էլ հակադարձեցին, քննադատեցին ու իրենց խորհուրդներով ուղղություն տվեցին` «ճահճային» իրավիճակից դուրս գալու համար: Այդ ժամանակ բացակայում էր միայն Հրազդանի դրամատիկական թատրոնը, եւ ոչ ոք նույնիսկ տեղյակ չէր նրանց գործունեության մասին:

Սակայն օգոստոսի սկզբին Հրազդանի դրամատիկական թատրոնում կայացավ «Լոռեցի Սաքոն» (ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի) ներկայացման առաջնախաղը, որին ներկա էր նաեւ «Իրավունքը»: Բեմադրության թույլ եւ ուժեղ կողմերը, երաժշտական ճաշակը գնահատելը թողնելով թատերագետների վերլուծությանը` նշենք, որ թատրոնի անձնակազմը իր ունեցած հնարավորությունների սահմանում կարողացել էր պատվով դուրս գալ այս գործի տակից: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ակներեւ էր, որ զրո միջոցներով մարդիկ 4-5 հոգով բեմադրություն էին արել ու գրեթե լեփ-լեցուն դահլիճ ապահովել:

Նշենք, որ ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ երաժշտական ու նկարչական ձեւավորումների հեղինակը, ե՛ւ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ է, որին կարելի է համարել Հրազդանի թատրոնի «մահապարտ», ով ոչինչից ինչ-որ բան է ստեղծում ու մի քանի դերասան պահում թատրոնում: «Իրավունքի» հետ զրույցում Ա. Սարգսյանը թատրոնի հիմնական խնդիրներից առանձնացրեց ջեռուցումը:

- Եթե շենքը չի ջեռուցվում, ինչպե՞ս կարող ենք ներկայացում խաղալ, կամ ո՞վ կգա ներկայացում նայելու: Նախկինում, երբ դպրոցները չէին ջեռուցվում, գալիս էին թատրոն` ներկայացում դիտելու, որովհետեւ այնտեղ էլ էր ցուրտ, թատրոնում էլ: Հիմա դպրոցներում տաք է, թատրոնում` ցուրտ, ինչն էլ հիմնական խանգարող պատճառն է դառնում հանդիսատեսի համար: Ձմռանը ստիպված կանգ ենք առնում ու զբաղվում հաջորդ ներկայացման նախապատրաստական աշխատանքներով: Եթե շենքը ջեռուցվի, հնարավորություն կունենանք ավելի շատ ներկայացումներ խաղալ, չնայած որ մեր կազմը շատ սեղմ է` դժվարությամբ ենք մի ներկայացումը գլուխ բերում:

- Քանի՞ դերասան ունեք:

- 4 դերասան, ինքս տնօրենն եմ, ներկայացման ձեւավորողն եմ, բեմադրիչն եմ, հավաքարարն եմ... Շատ դժվար է... Հազար գործ եմ կատարում, գնալով ֆիզիկապես ծերանում եմ...

- Տարվա մեջ քանի՞ ներկայացում եք ունենում:

- Եթե լավ տարի է լինում, խաղում ենք մոտ 20-30 ներկայացում, այդ թվում նաեւ մանկական: Լինում է տարի, որ 7-10 ներկայացումով եզրափակում ենք տարին: Այս ներկայացումը` «Լոռեցի Սաքոն»,  համարվում է էլիտար ներկայացում, ինքնըստինքյան արդեն պարզ է` շատ քիչ ենք խաղալու: Դժվար է ներկայացում պահելը, հիմա եթե դերասաններից մեկը որոշի, ասենք, գնալ Ռուսաստան արտագնա աշխատանքի, ես ի՞նչ եմ անելու, պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը: Տիպաժային ընտրված 4 դերասան են, մեկը գնաց` ամբողջ ներկայացումը քանդվում է: Մյուս թատրոնների նման չէ, որ կարողանաս փոխարինող գտնել: Կադրերի, ներկայացումների ֆինանսավորման խնդիր ունենք:

- Պարոն Սարգսյան, թատրոնը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ է, թատրոնի խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում չէ՞:

- Համայնքների ենթակայության տակ գտնվող բոլոր թատրոններն էլ ապահովագրված չեն: Թատրոնի մասին օրենք գոյություն չունի, այսօր լավ է, իսկ վաղը կգա մի ուրիշ քաղաքապետ, որը բացարձակ կապ չունի թատրոնի հետ... Բախտավոր են այն թատրոնները, որոնք ենթարկվում են Մշակույթի նախարարությանը:

- Այդ դեպքում, ինչպե՞ս եք պահում թատրոնը:

- Շատ թե քիչ իմ հայտնիությունն օգնում է, հետս գլուխ չեն դնում: Մի կերպ, կռվով-դավով հարց ենք լուծում, ապրում ենք էլի... Տխուր, գավառային իրականություն:

- Այսինքն` ամեն ինչ անում եք, որպեսզի թատրոնը չվերածվի ռեստորանի:

- Ո՛չ, Հրազդանի թատրոնը ռեստորանի չի վերածվի, քանի ես սաղ եմ: Մենք ճոխություններ չենք ուզում, պարզապես, ուզում ենք աշխատել, ինչպես մյուս նորմալ թատրոնները: Չենք պահանջում, թե հազար հաստիք տվեք մեզ, չենք ասում` մեզ միլիոններ տվեք ներկայացում անենք, նվազագույնն ենք պահանջում, որ կարողանանք տեղաշարժվել:

- Փոխմարզպետը մեզ հետ զրույցում խոստացավ, որ թատրոնը ուշադրության կենտրոնում կպահեն:

- Տա Աստված...

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված