Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՈՒ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՈՒ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»

 

Նոր Սահմանադրության նախագծի  որոշ ընդդիմախոսները միաբերան պնդում են, որ   այս նախագծով վտանգված է մեր արժեահամակարգը: Վտանգված են մեր ընտանիքը, երեխաները,  ազգային անվտանգությունը, քանի որ  կրոնական կազմակերպություններին տրված է  լայն հնարավորություն, երկու անգամ շեշտվել է այլընտրանքային զինվորական ծառայությունը:   «Իրավունք»-ը  «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանից պարզեց` ընդունում է այս մտահոգությունները:  «Բայց ինչպե՞ս են դա  հիմնավորում: Ճիշտն ասած`  մտահոգիչ դրույթներ եթե լինեին դրանք, ապա կարձագանքեի: Կամ ուշադիր չեմ եղել, կամ  դրանք մտահոգիչ չեմ համարել, եւ այդ բանաձեւումներն ինձ   համար աներկբա հասկանալի են»,- ասաց Հարությունյանը:

- Այլընտրանքային զինվորական ծառայությունը երկու անգամ է շեշտադրվում նոր սահմանադրության նախագծում: Ինչո՞ւ, եթե դա  մեր ազգային անվտանգությանը սպառնալիք է:

- Ես չեմ կարծում, որ  սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նստած` ամեն ինչ անում են, որ մեր ազգային անվտանգությունը խոցելի լինի: Դուք  առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ այնտեղ նստած են դավադիրներ, որոնք անում են ամեն ինչ` երկիրը վատացնելու համար: Եթե երկու անգամ է  շեշտադրվում այլընտրանքային զինվորական ծառայությունը, կփորձեմ հասկանալ` գուցե էստեղ  տրամաբանություն կա: Բայց երբեք չեմ մտածի, որ այնտեղ նստած են դավաճաններ, որոնք  փորձում են մեր երկիրը  տանել վատացման:

- Նոր սահմանադրության նախագծում կրոնական կազմակերպություններին  տրված մի փոքր լայն ինքնավարություն: Դա  եւս մտահոգիչ չե՞ք համարում:

- Եվրոպական մեր համայնքին մերձենալու եւ եվրոպական արժեքներին համահունչ դարձնելու համար է դա արված:

- Այսինքն` պարտադրա՞նք է մեզ:

- Պարտադրանք չեմ տեսնում: Լսե՛ք, այս սահմանադրությունն ինչպես էլ ընդունենք, ո՛չ վենետիկի հանձնաժողովը, ո՛չ  Եվրոպայի խորհուրդը,  չի կարող ասել` ինչու դա արեցիք: Նրանք կարող են կարծիք հայտնել, բայց չեն կարող մեզ պարտադրել:

- Քաղաքագետներից մեկը երեկ հայտարարեց, որ նոր սահմանադրությունը մեր իշխանությանը պարտադրված է ԵՄ-ի կողմից, քանի որ  որոշ շրջանակներ  սիլի-բիլի են անում ԵՄ-ի  հետ:

- Ոչ, սա մեր անհասկանալի ընդդիմության  քաղաքական նախաձեռնությունների  ուղղակի տրամաբանական շարունակությունն է:

- Խոսքը ընդդիմությանը չի վերաբերում, այլ հանրային որոշ շրջանակների:

-Ես կարո՞ղ եմ չհամաձայնել իրենց հետ:

- Այո, դա Ձեր իրավունքն է:

- Ես համաձայն չեմ նրանց հետ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված