Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«Եթե Աստված Արթուրի միջոցով մեզ չփրկեր, հիմա արարողության կլինեիք…»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ԱՐԹՈՒՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵԶ ՉՓՐԿԵՐ, ՀԻՄԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԵԻՔ…»

 

«Աստծո ողորմածության շնորհիվ է, որ այսօր ողջ ենք: Մինչեւ այս պահը հավատս չի գալիս, ուղղակի հրաշք է: Երբ հիշում եմ այդ պահը, թե մեքենայի մեջ ինչ էր կատարվում, ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում` ինչպե՞ս կարող էր այդպիսի պայմաններում մարդը ողջ մնալ: Միայն Աստծով»,- Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հենց այսպես էլ սկսվեց «Իրավունքի» զրույցը ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մինչեւ օգոստոսի 11-ն իր հոգեւոր ծառայությունն իրականացնող 24-ամյա բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, ով այդ օրը երեկոյան հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով գլխի եւ ձեռքի հատվածում վիրավորում էր ստացել: Արդեն վիրահատությունից հետո, մանրամասնելով տեղի ունեցածը, Հովհաննես սարկավագը հավատացած է, որ օգոստոսի 11-ը որքան չարաբաստիկ, նույնքան էլ հրաշքներով լի օր է եղել.

 

«ԱՅԴ ՊԱՀԻՆ ՄԻԱԿ ԱՌԱՋ ՏԱՆՈՂ ՈՒԺԸ ԱՍՏՎԱԾ ԷՐ»


- Մեքենայում ես էի, ժամկետային զինծառայող վարորդը, ով երեք ամսից պետք է զորացրվեր, 10-օրյա մի նորակոչիկ եւ մեքենայի ավագը: Սովորականի նման գումարտակներով հաց էինք բաժանում ու, միեւնույն ժամանակ, զինվորների հետ հանդիպում: Ճանապարհին` շրջադարձերից մեկը թեքվելով`  ծառի ճյուղի հետեւից զենք, մարդ նկատեցի... ու սկսվեց կրակահերթը: Միակ ելքն այն էր, որ հնարավորինս ներքեւ իջնեինք, որպեսզի ավելի քիչ փամփուշտ դիպչեր մեզ: Բարեբախտաբար, մեր վարորդը` Արթուրը, մինչեւ վերջ պայքարեց ու լինելով երեք տեղից վիրավոր` մեքենան քշեց իրենց վրա: Այն էլ այդ վիճակով` մեքենայի անվադողերը պայթեցրել էին, եւ հրաշք էր, որ մեքենան չկանգնեց: Մոտ 300 մետր այդ վիճակով գնացել ենք ու սպասել մեր թաքստոցում 15 րոպե, մինչեւ մեր շտապօգնության մեքենան կգար: Արագ վիրակապեցին ու տեղափոխեցին Մարտակերտի հոսպիալ:

- Ի վերջո, փոքր ուժերով ինչպե՞ս հաջողվեց հետ մղել հակառակորդի մոտ 20 դիվերսանտի ու փրկվել:

- Այդ պահին միակ առաջ տանող ուժը Աստված էր: Որքան էլ մարդ մտածի, չի կարող այդ պահին առաջ գնալ ու այդ վիճակից դուրս գալ: Եթե Աստված մեզ չտաներ առաջ, եթե Աստված Արթուրի միջոցով մեզ չփրկեր, մենք այսօր այստեղ չէինք լինի, հիմա էլ արարողության կլինեիք…


«ԿԱՊԱՆ «ԲՐՈՆԻ ԺԻԼԵՏԻՑ» ԷԼ ԼԱՎ ԻՐ ԴԵՐԸ ԿԱՏԱՐԵՑ»


- Մեքենայում զինվորներն ու սպան հրազենքով էին զինված, Դուք` խաչով: Ինչպիսի՞ զգացողություն էր առանց մարտական զենքի դեմ առ դեմ հանդիպել հակառակորդին:

- Ընդհանրապես մարդու հույսը միշտ էլ Աստված է, առավել եւս հոգեւորականի, բնական է` Աստված ես կանչում մտքիդ մեջ, որ այդ փորձանքից հաջողությամբ դուրս գաս: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես, հրաշք էր: Կրակահերթի ժամանակ եկեղեցական հանդերձիս ոչ մի փամփուշտ չի դիպել: Նույնիսկ հոսպիտալում տղաները կատակում են. «էդ կապան մի ձեւ չունի՞, որ գլխիդ էլ փաթաթեիր»: Փաստորեն, կապան «բրոնի ժիլետից» էլ լավ իր դերը կատարեց: Ես զգում էի, թե փամփուշտն ինչպես է դաղելով կրծքային մասով անցնում: Մտածում էի, որ հաստատ մտել է մարմնիս մեջ, բայց շոշափում էի ու տեսնում, որ ոչ մի բան էլ չկա: Նույն կերպ էլ մեջքիս էին դաղում փամփուշտները… Այդքանից հետո ինչպե՞ս փառք չտաս Աստծուն: Հրաշքներից մեկն էլ այն էր, որ հակառակորդը եկել էր ու ականապատել այն տարածքը, որով մենք անցել էինք: Կարող էր ականի վրա պայթեր մեքենան եւ վերջ, բայց շրջանցել էինք: Ի դեպ, դեպքից հետո նույն այդ ճանապարհին հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի մեքենան է պայթել ականի վրա, բայց էլի հրաշքով վարորդը ողջ է ու ամեն ինչ նորմալ է: 5-րդ հրաշքն էլ եղավ. գումարտակներից մեկում մի վատառողջ զինծառայող կար, որին պետք է նույն մեքենայով իջեցնեինք բուժկետ: Բնականաբար, զինծառայողը չէր կարող հացերի հետ նստել եւ պետք է առջեւում լիներ: Բայց, դա էլ Աստծուց էր, որ մեքենայի ավագը ճանապարհին այդ զինվորին թողեց մարտական դիրքերից մեկի դիրքապահների մոտ` ասելով, որ հետդարձի ճանապարհին կվերցնենք նրան: Եթե նա լիներ մեքենայի մեջ, լավագույն դեպքում մեզ պես վիրավոր կլիներ:

- Գուցե ամենամեծ հրաշքը հենց այն կլիներ, որ այդ օրը դիրքեր չբարձրանայի՞ք:

- Ինչպե՞ս չգնայի. պիտի գնայի, պիտի այնտեղ լինեի, բարին սա էր: Եթե մեզ հետ չկատարվեր այդ դեպքը, կարող էր այդ դիվերսիոն խումբը մեր դիրքերից մեկը գրավել, զինվորներին կոտորեին կամ անգամ գումարտակին վնաս տային:

- Այսքանը տեսնլուց հետո` ցանկություն կա՞ ապաքինվելուն պես վերադառնալ Ձեր զինվորների մոտ:

- Այո, միանշանակ:


«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԱՍՏԾՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»


- Ի դեպ, Ձեր եւ զինվորների հարաբերությունների մասին կարելի է որոշակի եզրակացություն կատարել, միայն թերթելով ձեր լուսանկարները: Ինչպե՞ս է հաջողվել ընդամենը 7 ամիս լինելով զորամասում հոգեւոր ծառայության` այդպիսի ջերմ եղբայրական մթնոլորտ ստեղծել:

- Մեր զորամասը մյուս զորամասերից տարբերվում է որոշ չափով: Այնտեղ հոգեւոր սպասավորը ավելի շատ հնարավորություն ունի զինվորների հետ ժամանակ անցկացնելու: Առանձին-առանձին կամ խմբերով անընդհատ շփվում ես զինվորների հետ եւ մտերմությունը կամաց-կամաց ձեւավորվում է: Ծառայության ընթացքում միշտ հոգեւորականի հետ անկեղծանում են զինվորները` իրենց խնդիրների, հոգսերի մասին: Եվ հոգեւորականը` Աստծո, եկեղեցու սպասավորը, իրենց օգնում է, որպեսզի ավելի մտերմանան Աստծո հետ եւ այդ մտերմությունն իրենց շատ է օգնում:

- Լինելով զինվորին ամենամոտ կանգնած անձը` ի՞նչ կասեք նրանց պատրաստվածության մասին:

- Այս դեպքը ձեզ ապացույց, որ մեր զինվորները լավ պատրաստված են ու կարողանում են թշնամու պատրաստված խմբերին հետ մղել:

- Նույն այս դեպքի օրինակով կարելի՞ է ասել, որ զինվորները հոգեւոր առումով էլ զորացած են...

- Վստահաբար, մեր զինվորներն էլ Աստծով են առաջնորդվում: Զինվորներ են եղել, որ ասում են` սարկավագ, հիշո՞ւմ ես, որ ասացիր` երբ դիրքերում վախենաս, աղոթք արա, Աստծուն խնդրիր, որ վախդ դուրս հանի, այն օրը ձայներ էի լսում թշնամու կողմից, աղոթել եմ ու հերթապահությունս հանգիստ է անցել:

- Զինվորները հետեւում եմ Ձեր խորհուրդներին, իսկ Դո՞ւք…

- Ես էլ Աստծո ու Սուրբ Գրքի խորհուրդներին:

- Հովհաննես սարկավագ, բավական լուրջ վիրահատություն եք տարել, բայց Ձեր առողջական վիճակից չեմ ուզում հարցնել, քանի որ շատուշատ մարդիկ այսօր աղոթում են Ձեր եւ մյուս զինվորների առողջության համար, եւ Դուք իրավունք չունեք վատ լինելու:

- Իրոք, շնորհակալ եմ, շատ մարդիկ այսօր ինձ համար աղոթում են` թե՛ բարեկամներ ու հարազատներ, թե՛ անծանոթներ, որոնք, ուղղակի, լսել են, գիտեն… Աստված թող բոլորին ուժ ու կարողություն պարգեւի, բոլորը թող առողջ լինեն: Ես էլ կամաց-կամաց կառողջանամ` իրենց աղոթքներով:

- Ամեն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Ի դեպ, մենք դեռ հոսպիտալում էինք, երբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի գլխավորությամբ բարձրաստիճան հոգեւորականներ եկան իրենց հոգեւոր եղբորը տեսակցության եւ բժիշկները վստահեցրեցին, որ 10 օրից հնարավոր կլինի վիրահատության կարերը քանդել: Իսկ մինչ այդ` մնում է աղոթել, որ օտար մարմինը, որը տեղադրվել է սարկավագի գլխում ընդունի մարմինն ու տեղի ունեցածը դառնա լոկ հուշ: Իսկ հերոս վարորդի` ժամկետային զինծառայող Արթուր Բալայանի հետ զրույցը, ով փրկել է 4 կյանք, կներկայացնենք «Իրավունք» թերթի հաջորդ համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված