Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԻԱՎՈՐՎԻ ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ»

Արխիվ 12-16

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԻԱՎՈՐՎԻ ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ»

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, այսօր  լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ որոշ առաջարկներ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրել է: Առաջարկությունները երեք տասնյակ են:

Խոսրով Հարությունյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների ակունքներում հենց ընդդիմադիր քաղաքական ուժերն են, որոնք ամեն գնով ցանկանում են  «ազատվել» ՀՀԿ-ից: Հետեւաբար, տրամաբանական է, որ նրանք պետք է  մասնակցեն բովանդակային քննարկումներին: Իսկ եթե չմասնակցեն, ապա  նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ մնացած խոսքերը պարապ զրույց են:

«Իրավունք»-ը հետաքրքրվեց` սահմանադրության ո՞ր դրույթներ են մտահոգիչ  պատգամավորի համար: ՀՀԿ պատգամավորը մատնանշեց «կուսակցությունները  ձեւավորում են հանրության քաղաքական կամքը» դրույթը, որը նրա  համար վիճելի ձեւակերպում է: «Կուսակցությունների դերակատարումը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինը հանրությանը ներկայացնելու ճանապարհով հանրային կարծիք ձեւավորվելն է»,- կարծում է կուսակցության ղեկավարը:

Մեր մյուս հարցը վերաբերում էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը եւ աշնանը  հանրությանը փողոց դուրս հանելուն ընդդեմ սահմանադրականա բարեփոխումների: Արդյոք ընդդիմությունը կմիավորվի եւ կփորձի տապալել այս բարեփոխումները: «Ոչինչ  չպետք է բացառել, բայց, կարծում եմ, համաժողովրդական ընդվզումը քիչ հավանական կլինի: Նույն ընդդիմության ջանքերով էապես արժեզրկվեց սահմանադրության կարեւորությունը: Ընդդիմությունը կմիավորվի, քանի որ հարցն ուղղված է հենց իշխանությանը: Կապ չունի` ինչ  հարց կլինի, եթե ուղղված է իշխանությանը,  ընդդիմությունը տեռնո կանգնած է»,- եզրափակեց Հարությունյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ