Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԿԳՆԱ ՄՈՏ 42 ՀԱԶԱՐ ԱՇԱԿԵՐՏ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԿԳՆԱ ՄՈՏ 42 ՀԱԶԱՐ

ԱՇԱԿԵՐՏ

 

«Շուրջ 40 հազար այբբենարան ենք պատվիրել: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջին դասարանցիների բավականին մեծ թիվ ունենք», - այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու մանրամասնեց. «Նույնիսկ կարծում եմ` առաջին դասարանցիների թիվը կհասնի 42 հազարի, որը անցած տարվա համեմատ ավելի շատ է: Իհարկե, վերջնական արդյունքները կունենանք սեպտեմբերի 5-10-ը ընկած ժամկետում: Նշեմ նաեւ, որ առաջինից 4-րդ դասարանների բոլոր գրքերը պատվիրված են, որոնք աշակերտները կստանան համաչափ քանակությամբ»: Ի դեպ, շուտով կսկսվի դպրոցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունները, ինչի վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը ընդգծեց. «ԿԳ նախարարը 4 այցելություն է անելու: Լինելու է  Տավուշի շրջանում, Կոտայքում, Գեղարքունիքում, ինչպես նաեւ այցելելու է Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցները»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Հավելենք, որ տիկին Հովհաննիսյանը հյուրընկալվելով «Իրավունքի» խմբագրությունում` «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանել է մեր ընթերցողների հարցերին, որոնց պատասխանները կներկայացնենք թերթի օգոստոսի 26-ի համարում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ