ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «Ի ՍԿԶԲԱՆԵ ՍԽԱԼ ԷՐ ԱՅԴ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ»
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «Ի ՍԿԶԲԱՆԵ ՍԽԱԼ ԷՐ
ԱՅԴ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ»
1983-84 թվականներին կառուցված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին պատուհաս էր դարձել բոլորի գլխին: Տարիներ առաջ շինությունը պատկանում էր «ԲԱՄՕ» ընկերությանը, որի սեփականատերեր Մուրադյան եղբայրները, 2012 թ.-ին ՀՀ կառավարությունից 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց էլ գրավադրել էին համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Վարկը չմարելու դիմաց պետությունը համալիրը վերցրց սեփականատերերից եւ հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Անցյալ տարի 19.350 000 000 դրամով համալիրը հանվեց աճուրդի, գնորդ չունենալու պատճառով կառույցը յոթ անգամ դրվեց աճուրդի, եւ յուրաքանչյուր անգամ գինը նվազեցվեց տասը տոկոսով: Արդեն հայտնի է, որ օրերս էլ կառավարության որոշմամբ` Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Մասնավորապես, նշվում է, որ ծրագրով նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը,
իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Համալիրն իր մեջ ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն:
Ամառային այս պասսիվ շրջանում համալիրի հետագա ճակատագիրը հասարակության մոտ դժգոհության ու անհանգստության առիթ է դարձել: Այս հրատապ խնդրի մասին «Իրավունքը» զրուցեց եւ պարզեց մշակույթի գործիչների տեսակետը:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ - Երբ Մարզահամերգային համալիրը կառուցվում էր, այն ժամանակ էլ ժողովուրդը ըմբոստացավ, թերթերը, հեռուստատեսությունը բողոքեցին, որ ինչպես կարելի է այդ սուրբ բլրի վրա, որտեղ Եղեռնի հուշահամալիրն է, բառացիորեն տաշի-տուշիի վայր սարքել, բայց Կարեն Դեմիրճյանն իհարկե չլսեց ու կառուցեց համալիրը: Մեկ տարի անց հրդեհեցին, այսինքն` ի սկզբանե սխալ էր այդ վայրում համալիրի կառուցումը: Էլ չեմ ասում, որ այն Քենեդու օդանավակայանի ընդօրինակումն է: Հիմա այս ամեն ինչից հետո, երբ ձեռքից ձեռք է անցել կառույցը, պատկերացրեք` ինձ համար միեւնույնն է, թե ինչ կդառնա, կուզեն սառցադաշտ, թե ֆուտբոլի դաշտ կառուցել, արդեն միեւնույնն է: Այնպես որ, այդ անհանգստությունները շատ մասնակի են ու ավելորդ: Ի սկզբանե սխալ էր, ու այդ սխալը շարունակվում է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk