«ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԱՐԲԵՐԱԿ Է ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ». ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ Գ
Արխիվ 12-16«ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԱՐԲԵՐԱԿ Է ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ». ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
«Աբխազական երկաթուղու բացումը հատկապես օգուտ է Վրաստանին, Հայաստանին, Աբխազիային եւ Ռուսաստանի դաշնությանը: Վրաստանի տնտեսությունը ուղիղ կապ ունի Թուրքիայի հետ: Շատ են խոսում այն մասին, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, ես պետք է ավելացնեմ, որ Վրաստանը եւս գտնվում է շրջափակման մեջ: Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլու իշխանության օրոք կնքվեցին մի շարք ստրկացնող պայմանագրեր, որի արդյունքում վրացական տնտեսությունը իրապես առաջ չգնաց, քանի որ թուրքական կամպանիաները շանս չտվեցին վրացական կորպորացիաներին առաջ գնալ, զարգանալ եւ այլն»,- մեզ հետ զրույցում նշեց Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի երկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵՆ:
Նա ցավով նշեց, որ օրինակ Աջարիայում 80 տոկոս խանութները, կազինոները, սրճարաններն ու բարերը պատկանում են թուրքերին. «Հենց Թուրքիան այստեղ սուբսիդավորում է այն կազմակերպություններին, խանութներին, որոնք ներկայացնում, կամ պրոպագանդում են թուրքական ապրանքները»: Նա մեզ հետ զրույցում չբացառեց, որ Թուրքիան ունի բավականին մեծ ազդեցություն վրացական իշխանությունների վրա, ինչի սկիզբը դրվեց հենց Սաակաշվիլու օրոք եւ այն շարունակվում է մինչեւ հիմա, քանի որ դեռ հարթված չեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, ուստի Թուրքիան հիմա համարվում է միակ միջանցքը Վրաստանի համար. «Դրա համար աբխազական երկաթուղու բացումը մեզ համար ալտերնատիվ շանս է, որպեսզի կախվածություն չունենանք Թուրքիայից»,- հաստատակամ պատասխանեց հասարակական գործիչը:
Ա. Չկոիդզեի հարցազուրյցի շարունակությունը կներկայացնենք առաջիկայում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

