ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մոտ է նվաճելու Հին մայրցամաքի չեմպիոնական տիտղոսը: Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Անուշ Գրիգորյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում է առաջ և արդեն դուրս է եկել եզրափակիչ: Քիչ առաջ կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզուհին գեղեցիկ ոճով առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսնի նկատմամբ և իրավունք ստացավ օգոստոսի 22-ին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը վիճարկել հույն Պլեա Ֆոտերիի հետ: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk