Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՇՏՎԵ՞Լ Է ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՇՏՎԵ՞Լ Է ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻ ՀԵՏ

 

Ինչպես տեղեկացնում է 1-in.am-ի հետ զրույցում Արսեն Ավետիսյանը. «Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ են սպասվում, և, ցավոք սրտի, մամուլում տարածված տեղեկությունները՝ միջադեպի հետ կապված, դուրս են եկել երկրի սահմաններից, այդ իսկ պատճառով մտահոգություն է եղել իմ գործընկերների մեջ ներդրումների կապակցությամբ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ։ Կշեռքի մի նժարին կատարվելիք ներդրումներն են, որից կախված է ընկերության ապագան, 270 աշխատակիցների աշխատավարձն ու բոլոր պարտքերի մարումը և, ի վերջո, ՀՀ-ում ավիաընկերություն ունենալու հարցը, մյուս նժարին իմ ֆիզիկական վնասվածքներն են: Եվ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը հաշտության ձեռք է մեկնում ինձ, ես ամբողջ խնդիրը հրատապ լուծելու տարբերակը տեսնում եմ իմ և Ռուբեն Հայրապետյանի միջև հաշտությունը»,- հայտարարել է Արսեն Ավետիսյանը։

Նա հավելել է, որ բողոք չունի Հայրապետյանի դեմ և հակված է, որ այդպիսով խնդիրը լուծվի։

Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ պարզաբանել է. «Խնդիրը եղել է «Էյր Արմենիա»-ի պարտքային պարտավորությունները «Ալա ինթերնեյշնլ» ընկերության նկատմամբ, որի ղեկավարն է Գառնիկ Պապիկյանը։ Այդ ընկերությունը ԱՄԷ-ում գրանցված ընկերություն է, որից «Էյր Արմենիան» 2014-ից վարձակալում է «Բոինգ 737» տիպի օդանավ, երբ ֆինանսական խնդիրներ ունեցանք, վարձավճարները սկսեցին ուշանալ։ Պապիկյան Գառնիկի հետ միշտ ունեցել եմ լավ հարաբերություններ, շուտով պետք է բոլոր պարտատերերի հետ կնքվեին պարտքերի մարման գրաֆիկներ: Ինձ համար զարմանալի էր, թե ինչի էր Պապիկյանը դիմել Հայրապետյանին այս խնդրով»։

Արսեն Ավետիսյանն ասել է նաեւ, որ իրեն չեն առևանգել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ կինը ապատեղեկատվությո՞ւն է տարածել: «Եկեք բացառենք առևանգելը: Ես գտնվել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում՝ նախապես պայմանավորված 18։30-ին, եղել է միջադեպ, որից հետո ինձ 7-8 հոգու ուղեկցությամբ տեղափոխել են այլ տարածք, որտեղ ավելի շատ մարդիկ են եղել: Այնտեղ շարունակվել է մեր խոսակցությունը Ռուբեն Հայրապետյանի հետ։ Երբ քեռուս տղան տեսել է, որ ութ հոգով ինձ տեղափոխել են այլ տարածք, գուցե բռնի ուժով տեղափոխելու տպավորություն է ստացել»։

Արսեն Ավետիսյանը վստահեցնում է նաեւ, որ հաշտության վերաբերյալ որևէ ճնշում չի եղել: «Ես և Ռուբեն Հայրապետյանը ուզում ենք հաշտվել: Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, այդ մասով արդեն հարցը տվեք իրավապահներին։ Իմ հիմնական խնդիրն է արագ լուծել այս ամեն ինչը, որպեսզի ներդրումները կատարվեն: Իմ որոշումից կախված է 270 աշխատողների աշխատավարձի վճարումը, ընկերության ապագան»,- ասել է նա։

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ