Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն

ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

Արխիվ 12-16

ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

 

Իշխանությունների կոչը, թե յուրաքանչյուրն իր տեղում  պետք է պայքարի երկրում առկա կոռուպցիոն երևույթների դեմ այնքան էլ իրատեսական չէ, քանի որ սեփական ուժերով պայքարել պետական տարբեր համակարգերի կողմից «մշակված» կոռուպցիոն երևույթների դեմ, նշանակում է գիտակցաբար հրաժարվել միջին և ցածր օղակների չինովնիկների գրպանը գումար դնելու արատավոր պրակտիկայից և ընտրել օրենքով սահմանված տույժ ու տուգանքներ մուծելու՝  «պետության գրպանը» գումար դնելու ճանապարհը, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ մոտ 20 անգամ շատ լինել:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհն ընտրած փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից քչերը կկարողանան իրենց նման «ճոխություն» թույլ տալ և հսկայական չափերի հասնող տույժ ու տուգանքներ վճարելու միջոցով պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ, քանի որ շատ արագ կհայտնվեն եղածը միանգամից կորցնելու վտանգի առջև: Նրա կարծիքով պետությունը պետք է խաղի այնպիսի կանոններ սահմանի, որով հնարավոր կլինի պայքարել ոլորտների մոնոպոլացման, միջին և ցածր օղակների չինովնիկների անհարկի այցելությունների և այլ արատավոր երևույթների դեմ:

«Կան թվեր և կա իրական կյանք: Որ ոլորտն ուզում եք նայեք, կտեսնեք, որ բիզնես միջավայրի գործունեությունը լրջորեն խաթարված է»,- ասում է Արտակ Մանուկյանը:

Տնտեսագետի կարծիքով իշխանությունները երբ  ասում են, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողները պետք է ժամանակին իրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված նոր որոշումների մասին՝ լավ է, բայց այդ «պետք է»-ները պետք է իրական կյանքում գործեն:

«Երբ երկրում անպատժելիության մթնոլորտ կա, ապա առաջինը պետք է այդ մթնոլորտը փոխել: Եվ դա չպետք է իմիտացիոն բնույթ կրի: Պետք է ոչ միայն պատժվեն նրանք, ովքեր տերեր չունեն, այլ՝ պատժվեն բոլորը»,- ասում է տնտեսագետը:

Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միակ ճանապարհը հովանավորչության և անպատժելիության մթնոլորտի վերացումն է, իսկ մնացած խնդիրները դրանց ածանցյալներն են, որոնք ավտոմատ կերպով դուրս մղվելով  թույլ կտան, որ բիզնեսը «շնչի»: Եվ հասարակությունը պետք է հստակ տեսնի, որ իր բողոքի ձայնը լսվում է վերևներում, կոնկրետ քայլեր են իրականացվում նման երևույթներն արմատախիլ անելու  համար:

Տնտեսագետը համակարծիք է նաև տնտեսվարողների հնչեցրած այն տեսակետի հետ, որ երկրում գործող օրենքները ոչ թե պետք է պատժիչ բնույթ կրեն, այլ՝ կանխարգելիչ և օր-օրի պատժիչ օրենքներ ավելացնելով բյուջե լցնելը չի կարող նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին:

«Մենք եթե ուզում ենք մշակույթ ձևավորել, պետք է առաջին հերթին խրախուսենք բիզնեսին և ազատենք նրան պատժելուց, քանի որ դրանով իսկ բիզնեսը մղվում է դեպի ստվեր: Ճիշտ կլինի, եթե սկզբում իրազեկում լինի, ապա զգուշացում, ապա ժամանակ տրամադրվի այն շտկելու համար: Ինչ վերաբերում է պատժաչափերին, ապա դրանք պետք է շատ բարձր չլինեն, որպեսզի տնտեսվարողը կարողանա օրինական ճանապարհով առաջ շարժվել»,- ասում է տնտեսագետը:

Ստացվում է, որ երբ չկան հստակ գործող խաղի կանոններ, չեն պատժվում կոռուպցիոն շղթաներ ձևավորող և դրանք կյանքի կոչող չինովնիկները, տնտեսվարողը մնում միայնակ իր խնդիրների հետ և սկսում է օրենքի օվկիանոսում «լողալ» այնպես, ինչպես որ կարող է: Այս պայամաններում ջրի երեսին մնալը, կամ՝ հակառակ ափ հասնելը ինչքանո՞վ կարող է իրատեսական լինել, քանի որ ինչքան ափից հեռանա, այնքան կմեծանա օրենքների թիկունքում թաքնված շնաձկների համար կերակուր դառնալու հավանականությունը:

Ստեղծված իրավիճակում տնտեսվարողը երկու ելք ունի՝ կամ նստել իրեն հանդիպած առաջին իսկ նավը՝ իր բիզնեսը հարմարեցնելով գործող խաղի կանոններին, կամ էլ փակել  այն և լքել երկիրը:

Աա այն է ինչ կա, իսկ իշխանությունների «ուզո՛ւմ ենք», «պե՛տք է», «հարկավո՛ր է» կոչերը  այնքան կշարունակեն լիրիկայի ժանրում մնալ մինչև չերևան կոռուպցիայի դեպ պայքարի իրական արդյունքները:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված