ՇԱՔԱՐՅԱՆՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՌԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
Արխիվ 12-16ՇԱՔԱՐՅԱՆՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՌԵԼ ԱՄՆ
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ...
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, եթե ժամանակին`1995 թ-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չանցկացներ սահմանադրությունը բռնի ձեւով, նրա հաջորդները գուցե նման բան չանեին: «Բռնի հանրաքվե է եղել 1995-ին, դա անգամ ՀՀՇ-ականերն են խոստովանում ներքին զրույցների ժամանակ»,- հիշեցրեց Շաքարյանցը:
Ինչ վերաբերում է անգլիական տարբերամով «հայկական թագուհի» կարգավիճակով նախագահ ունենալուն, քաղաքագետը վստահ է` դա էլ չի լինի, քանի որ կունենանք թե՛ ստրուկ նախագահ, թե՛ վարչապետ:
Սերգեյ Շաքարյանցը վստահ է` սա պարտադրված փաստաթուղթ է ԵՄ-ի կողմից մեր իշխանության կողմից, որովհետեւ որոշակի շրջանակներ սիլի-բիլի են անում ԵՄ-ի հետ: «Հայ ազգին փորձում են դարձնել համասեռամոլ եվրոպական ազգ: Փորձում են խլեն երեխաներին, որոնք նաեւ կթքեն նախնիների գերեզմանների վրա, չեն հարգի ծնողների խոսքը»,- վստահ է քաղաքագետը:
Իշխանությունը, ըստ քաղաքագետի, իրավունք չունի փաստաթուղթը դնել հանրաքվեի:
Որպես հայ`Շաքարյանցը պատրաստ է անգամ վառել ԱՄՆ դեսպանատունը, եթե հանկարծ իր թոռներին փորձեն խլեն իրենից ու իր երեխաներից: Իսկ նման իրավիճակը Հայաստանում, ըստ նրա, կհանգեցնի քաղաքացիական պատերազմի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk