ԿՐՈՆԱԳԵՏ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻԱՅՆ ԲՈՒԾԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ»
Արխիվ 12-16ԿՐՈՆԱԳԵՏ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻԱՅՆ ԲՈՒԾԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ»
Սահմանադրության նոր նախագիծը շարունակվում է քննարկվել հանրային եւ քաղաքական շրջանակների կողմից: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի նախագահ Հայկ Այվազյանն այսօրվա մամլո ասուլիսում խոսեց նախագծի մասին: Նրա համար անընդունելի է սահմանադրության նոր նախագծի այն կետը, որով միջազգային իրավունքների նորմերը գերակա են օրենքների հանդեպ: «Օրինակ, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը բողոք ներկայացնեն Հայաստանի դեմ, որն իբր խախտում է մարդու ինչ-ինչ իրավունքներ, հինգ հոգանոց էմիսարների խումբ կգա Հայաստան, կուսումնասիրի այդ իրավիճակը, կկայացնի գուցե ոչ հայանպաստ որոշում: Եթե Հայաստանը համաձայն չլինի որոշման հետ, կարող են Հայաստանի դեմ կիրառեն սանկցիաներ, անգամ ռազմական գործողություններ»,- ասաց Հայկ Այվազյանը:
Մյուս մտահոգող խնդիրը երեխաների իրավունքների մասին դրույթն է, ըստ որի` երեխան իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքն իրեն վերաբերող հարցերում, մինչդեռ ՀՀ օրենքներով սահմանված չէ` որ թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին:
Կրոնագետ Վարդան Խաչատրյանի համար էլ է զարմանալի` ինչու է փոխվում սահմանադրությունը, եթե մեր երկրում դրական զարգացում չի եղել: Հայ ժողովրդի առհավատչյան հայ ընտանիքի մեջ է: «Բայց ընտանիքին վերաբերող հատվածում կարդում ենք` ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է եւ բնակչության պահպանման եւ բազմացման հիմքը: Այսինքն` հայկական ընտանիքը միայն բուծարան է ներկայացվում»,- վրդովված ասաց պրն Խաչատրյանը:
Եկեղեցուն եւս, ըստ սահմանադրության նոր տարբերակի, հարվածներ են հասցված: «Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հնարավորություն է տալու եկեղեցուն զրկել պատմական առաքելությունից: «Եթե պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են հատում համաձայնագրով, ապա այդտեղ ամրագրված դրույթները, դրան կարող են հավակնել բոլորը, անգամ աղանդավորական կառույցները»,- եզրափակեց կրոնագետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk