Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

 


51 կգ քաշային աշխարhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր միակ աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսօր՝ կիսաեզրափակիչ մենամարտում մեր մարզուհու մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է:

Տեղեկացնենք, որ այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում իրենց ուժերն են փորձում նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ: Այս պահի դրությամբ մեր բռնցքամարտիկներից ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Հաղթանակ է տոնել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ