ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՇՂԹԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՇՂԹԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

ՀՀ քննչական կոմիտեն  Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտել է հակաօրինական գործունեությամբ զբաղվող մի շղթա: Այն ձևավորվել և գործել է Ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից, ինչը դարձել է  նոր կոռուպցիոն սկանդալի պատճառ:

«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ  կոռուպցիոն երևույթի հիմքում գերապահով խավի կողմից կատարած ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների վերահասցեագրումն է եղել  անվճարունակ անձանց անունով: Շղթան գործել  է  հետևյալ սխեմայով՝ վճարունակ անձանց անունով գրանցված մեքենաների կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում նրանց անունով վարչական իրավախախտում  ձևակերպելու և տույժ նշանակելու մասին որոշումները Ճանապարհային ոստիկանության  որոշ պաշտոնատար անձանց միջոցով վերահասցեագրվել են այլ մարդկանց անուններով:

Բացի այդ, քննության ընթացքում բացահայտվել է նաև, որ Ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցներ երթևեկության կանոնների խախտումներին   պատշաճ կերպով չեն արձանագրել, չեն ծանուցել, տույժ նշանակելու մասին որոշումները պատշաճ կերպով չեն կազմել, ինպես նաև խախտել են դիմումների քննարկման սահմանված կարգը։

Այս աղմկահարույց հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Իրավունք»-ը դիմեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությանը, սակայն այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ քանի դեռ Քննչական կոմիտեում շարունակվում է քրեական գործի քննությունը, ուստիև իրենց կողմից տրված մեկնաբանությունը օրենքի խախտում կլինի: Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ «Իրավունք»-ին տեղեկացրեցին, որ նշված  գործի մասին կոմիտեն առաջիկայում հանդես կգա առանձին հայտարարությամբ:

Այստեղ ամենակարևորը ոչ թե կոռուպցիոն այս սկանդալի բացահայտման փաստն է, այլ հետագա քայլերի ձեռնարկումը: Պարզից էլ պարզ է, որ որևէ միջին օղակի պաշտոնյա ինքնագլուխ չէր էլ կարող նման «շղթա» մտածել ու այն կյանքի կոչել: Մնում է հասկանալ, թե ու՞մ «հրամանով» է նման զազրելի քայլ մոգոնվել, որպեսզի ֆինանսապես գերապահով խավի միլիարդները հանկարծ միլիոններ չդառնան, իսկ ինչ վերաբերում է հարուստների կատարած խախտումները հասարակ քաղաքացիների վրա բարդելուն, ապա ըստ այդ «հրաշագործների» խմբի մտքի թռիչքի՝ հասարակ քաղաքացին խելոք է, կդիմանա, շատ-շատ այս ու այն կողմ կվազի ու քանի որ գլխով բետոնե պատ քանդել հնարավոր չէ, ստիպված կլինի իր անվամբ «ամրագրված» գումարը վճարել, սեփական առողջությունը փրկելու համար:

Այնպես, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ցանկացած շղթայի բացահայտման մասին կցկտուր տեղեկությունից ուրախանալու հիմքեր առանձնապես չկան ու չեն էլ կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ չեն հնչեցվել նման կոռուպցիոն շղթաների ձևավորմամբ զբաղվող  իրական հեղինակների անունները:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված