ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼ ՀԱՄԱՐՎՈՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿՆՈՋ ԱՆՈՒՆՈ՞Վ Է ԱՐԵԼ
Արխիվ 12-16ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼ ՀԱՄԱՐՎՈՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿՆՈՋ ԱՆՈՒՆՈ՞Վ Է ԱՐԵԼ
«Իրավունքը» բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ ՎՊ նախագահի տեղակալ, առողջապահության նախկին փոխնախարար Լեւոն Յոլյանի գործերը, պարզվում է, այդքան էլ վատ չեն: ՎՊ նախագահի կինը` Անուշ Ասլանյանը, նախորդ տարվա վերջում հայտարարագրել է մեկ հողամաս` 4,638,000 դրամ արժողությամբ, մեկ բնակարան ( 69,150,000 ՀՀ դրամ) եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի հատված (2,861,405. դրամ): Տիկին Ասլանյանի դրամական միջոցները 2014 թ-ի վերջում 17,986,112. դրամից առնալով 3,000,000 դրամ եւ 200,000 դոլարից դառնալով 515,000 դոլար: Ակնհայտ է, որ արտարժույթով ամրագրված տիկին Ասլանյանի գումարները տարվա վերջում կրկնակի ավելացել են:
ՎՊ-ի անդամի կնոջ եկամտի աղբյուրը, ըստ հայտարարագրի, վարկերի դիմաց ստացված տոկոսներից:
Լեւոն Յոլյանի հայտարարագիրը, ի տարբերություն իր կնոջ հայտարարագրի, չափազանց համեստ է` 5,800,000 դրամ եւ 4,000 դոլար: Պաշտոնյայի եկամուտները նախորդ տարում կազմել են 7,584,374 դրամ:
Ի դեպ, որշ կարդինալի համբավ ունեցող եւ շքեղ առանձնատան սիրահար Լեւոն Յոլյանը, ըստ տեղեկությունների, ջանք ու եռանդ չէր խնայում պաշտոնական առաջխաղացում ունենալու, ինչու չէ` ՎՊ նախագահ դառնալու համար: : Նրա անունը սկսեց շրջանառվել որպես ՎՊ ապագա նախագահ այն ժամանակ, երբ Իշխան Զաքարյանը հայտարարեց`բյուջեի 70%-ը կոռուպցիոն ռիսկերի տակ է: Սակայն պրն Յոլյանի մուրազը փորում մնաց եւ նա ստիպված եղավ բավարարվել ՎՊ նախագահի տեղակալի եւ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալի «համեստ» պաշտոններով:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk