ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Այսօր, ՍԻՄ կուսակցության գրասենյակում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդիպում ունեցավ Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի երկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵԻ հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների եւ դրա հետագա զարգացումների հարցերը: Ա. Չկոիդզեն իր խոսքում կարեւորեց, որ Աբխազական երկաթուղու վերաբացումը, որը ըստ նրա առաջին հերթին հարկավոր է Վրաստանին, Հայաստանին, Աբխազիային եւ Ռուսաստանին: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ:
ՍԻՄ լրատվական ծառայություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk