Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԲՈԼՈՐԵՑ ԻՐ 100-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԲՈԼՈՐԵՑ ԻՐ 100-ԱՄՅԱԿԸ

 

Այսօր լրացավ վաստակաշատ տնտեսագետ Հարություն Զաքարյանի ծննդյան 100-րդ տարեդարձը, ով հայտնի սեքսոպաթոլոգ-հոգեթերապեւտ, դոցենտ Մարատ Զաքարյանի հայրն է:

Թե որն է 100 գարուն տեսած պարոն Զաքարյանի երկարակեցության գաղտնիքը, հոբելյարը նշեց, որ դա իր համեստ ու հանգիստ ապրած կյանքն է` առանց ավելորդությունների ու չարաշահումների: Նա նաեւ նշեց, որ որեւէ առանձնահատուկ սննդակարգ, մարզաձեւ կամ ապրելաոճ չի վարել եւ միայն առանձնացրեց ժառանգականության գործոնը, որը փոխանցվել է իրենց գերդաստանին սերնդեսերունդ. «Հայրս ապրել է 96 տարի, իսկ հիմա մենք ենք շարունակում այդ ավանդույթը»,- հպարտությամբ ասաց պրն Զաքարյանը:

Ծագումով ապարանցի, մեկ դար ապրած հոբելյարը, ցեղասպանության եւ իր տարիքի միջեւ համեմատական անցկացնելով` ցավով էր խոսում տեղի ունեցածի մասին: Չնայած նրան, որ իր ընտանիքը չի վերապրել այն, սակայն Հարություն Զաքարյանը շատ ու շատ պատմություններ է լսել` սկսած մանուկ հասակից:

Սրտանց շնորհավորում ենք Հարություն Զաքարյանին եւ մաղթում քաջառողջություն, դե իսկ երկարակեցության հարցն արդեն որոշված է ի վերուստ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ