Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ «ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ, ԿՅԱՆՔԻ ԽՈՐՏԱԿՈ՞ՒՄ»

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ «ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ, ԿՅԱՆՔԻ ԽՈՐՏԱԿՈ՞ՒՄ»

 

ՀՀ կառավարության նիստի օգոստոսի 18-ի օրակարգի 15, 16, 17-րդ որոշումների նախագծի համաձայն, գործադիրի հաստատմանն էր ներկայացվել երեք երեխայի որդեգրման համապատասխան հարցերը: Այս մասին զեկուցելիս արդարադատության փոխնախարար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ, ով այս պահին  արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է, կառավարության նիստում թույլ տվեց անթույլատրելին` հրապարակելով որդեգրողների անուն-ազգանուններն ու այն երկրները, որտեղ ապրելու են փոքրիկները որդեգրվելուց հետո: Իհարկե, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ փորձեց կանխել փոխնախարարի սխալը` ընդհատելով. «Պարոն Մկրտչյան…» , բայց ապարդյուն` նույն ոգեւորությամբ արդարադատության փոխնախարարը շարունակեց մինչեւ վերջ:

Ինչեւէ, պետք է նշենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարարներից ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ Հովհաննես Մանուկյանը երբեւէ այդքան մանրամասն չէին զեկուցել որդեգրման մասին որոշումների նախագծերը, քանի որ դրանով խախտվում է որդեգրման գաղտնիությունը: Ավելին` ՀՀ Քրեական օրենսգրքի 169 հոդվածի համաձայն՝ որդեգրման գաղտնիքի խախտումը քրեական պատասխանատվություն է առաջացնում: Նվազագույն պատիժը 200 հազար դրամն է, առավելագույնը` երկամսյա կալանք՝ մինչեւ երեք տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա: Թե արդյո՞ք այս պատասխանատվությունը կարող է տարածվել պարոն Մկրտչյանի վրա, փորձեցինք պարզել հենց նրանից, սակայն կառավարության նիստից հետո վերջինս լրագրողների աչքից փորձեց հնարավորինս արագ դուրս սլանալ, հավանաբար արդեն իսկ հասկանալով իր վրիպակը:

Ինչպես կփորձի արդարադատության նախարարությունն արդարացնել պարոն փոխնախարարին, ցույց կտա ժամանակը, բայց, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ սրանով Ա. Մկրտչյանը կորցրեց նախարարի պաշտոնը ստանձնելու վերջին հնարավորությունը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված