ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Իրանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, Հայաստանի եւ Իրանի միջեւ համաձայնագիր է կնքվել, ըստ որի, Ուրմիա լիճը փրկելու համար Սեւանա լճից ջուր պետք է հոսի դեպի Իրան: Այս լուրերի իսկությունը պարզելու համար, օգոստոսի 18-ին կայացած ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներս փորձեցինք պարզել ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով «մունաթ» տոնով շեշտեց. «Բացարձակ թյուրիմացություն է ձեր ներկայացրածը, նաեւ լրագրողները, որ ներկայացրել են, թե նման բան կա, նման իրավիճակ չի եղել ու չի կարող լինել: Իրանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել ոչ օրինական եւ դուք էլ ոչ օրինական տեղեկությունները այստեղ ներկայացնում եք հանրությանը, որը ճիշտ չի: Նման համագործակցության համաձայնագիր գոյություն չունի»:
Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ պարսիկ գործընկերները սխալվել են, այլապես ստացվում է, որ պարոն Ա. Գրիգորյանի մոտ անտանելի սովորություն է դառնում հանիրավի լրագրողներին վիրավորելն ու մեղեդրելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
