Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ... ԿՐԱԿԱՀԵՐԹԻՆ

Արխիվ 12-16

ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ... ԿՐԱԿԱՀԵՐԹԻՆ

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 13-ին տեղի էր ունեցել դատական առաջին նիստը Նախիջեւան փախած Եղիշե Գեւորգյան- Ռուզաննա Մարդանյան ամուսնական զույգի քրեական գործով:

2010-ի հունվարի 10-ին այդ անձինք՝ իրենց 3 անչափահաս երեխաների հետ անցել էին Ադրբեջան /Նախիջեւան/:  Չորս տարի անց՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին նրանք վերադարձվել էին Հայաստան:

ՀՀ դատական դեպարտամենտի «Դատալեքս» էլեկտրոնային էջից տեղեկացանք, որ հաջորդ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 28-ին, սակայն չկարողացանք տեղեկանալ՝ այդ գործով ովքեր են ներգրավված որպես վկա: Սակայն ընթերցողը կարող է եզրակացնել այդ մասին մեղադրական եզրակացության հետեւյալ դրվագից. «Եղիշե Պետրոսի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010 թվականի հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Գենոյի Մարդանյանի և երեք անչափահաս երեխաների հետ «Երազ» ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ թիվ 58831 զորամասի «Համատեղ» մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին, ավտոմեքենայի ընթացքը չի կանգնեցրել, շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

Հետեւաբար, հանդուգն այդ զույգի արարքից հիմնականում տուժել են... սահմանապահները, որոնք եւ, հավանաբար, պետք է հանդիսանան հիմնական վկաներ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ