Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times

«ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏ ԿԱՄ ՎՆԱՍ Է ԱՌԱՆՁԻՆ ԱՆՀԱՏԻՆ». ՀԱՅԿ ԲԱԲՈ

Արխիվ 12-16

«ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏ ԿԱՄ ՎՆԱՍ Է ԱՌԱՆՁԻՆ ԱՆՀԱՏԻՆ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

«Հայելի» մամուլի ակումբում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հիմնականում խոսեց սահմանադրական բարեփոխումների մասին ներկայացնելով դրական եւ թերի կողմերը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե այս սահմանադրությունը հիշեցնում է կոմունիստական կուսակցությունը, այսինքն միահեծան իշխանություն է ձեւավորվելու, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Ընդհանրապես ես համաձայն չեմ նման մակարդակի քննարկումներին: Այսինքն այս կետը անձամբ ում ձեռք կտա ում ձեռք չի տա, ում է օգուտ, ում է վնաս: Սահանադրությունը չի ենթադրում նման ցածր որակի քննարկում, այլ այն համակարգային փոփոխության նախագիծ է եւ մենք պետք է տեսնենք, թե արդյոք այս փոփոխությունը մեր երկրին, ժողովրդին, տնտեսությանը, անվտանգությանը, մշակույթին դրական, թե բացասական բարեփոխում է բերում: Իսկ այն, որ մեզ անհրաժեշտ է բարեփոխում, այդ կարծիքն ունի մեր հասարակության ստվար հատվածը: Իշխանությունների համար ամենահեշտն էր ոչինչ չանելը, սակայն կրելով պատասխանատվություն երկրի հանդեպ նախաձեռնեց այդ բարեփոխումը` կրելով այդ համարձակությունը:

Ինչ վերաբերում է կոմունիստական լինելուն, ապա պետք է իմանալ, որ դեռեւս այն ժամանակ վերցրեցին սահմանադրության 6-րդ կետը, որտեղ գրված էր, որ ղեկավարող դեր ունի Կոմունիստական կուսակցությունը եւ սահմանարդությամբ ֆիքսված էր կուսակցության դերակատարության մասին, իսկ նման կետ այս սահմանադրությունում չկա, եւ դժվար թե լինի»,- նկատեց պատգամավորը եւ հավելեց, որ նման համեմատություն կատարելիս գոնե պետք է լավ իմանալ կոմունիստական սահմանադրությունը:

Հայկ Բաբուխանյանը նաեւ շեշտեց, որ ընդդիմադիրները պատճառաբանում են, որ միեւնույն է թե ՀՀԿ-ն եւ թե նրան դաշինք կազմած կուսակցությունները կհաղթեն պառլամենտական ընտրություններում. «Պետք է ասեմ, որ մենք շնորհակալ ենք, որ այդպիսի դրական գնահատական կա ՀՀԿ-ի վերաբերյալ: Սակայն պառլամենտական ընտրություններն ու դրա արդյունքները որոշում է մեր քաղաքացին` իր քվեարկությամբ: Իսկ եթե մրցակիցները կարծում են, որ իրենք թույլ են եւ չեն կարող մտնել մրցակցության մեջ, ընդամենը պետք է ֆիքսել, որ ՀՀԿ-ն գտնվում է երկրի քաղաքական առանցքում, սակայն պետք է հնարավորություն տալ, որ բոլոր կուսակցությունները փորձեն մտնել ընտրապայքարի մեջ»:

Որքանով կար անհրաժեշտություն ներկայիս սահմանադրությունը փոխարինելու նորով հարցին պատգամավորը շեշտեց, որ հանրության կողմից կան բազում դժգոհություններ տարբեր գերատեսչություններից, ոլորտներից, ուստի եւ 10 տարի անց անհրաժեշտություն նկատվեց կատարել փոփոխություններ, որը կբերի թարմություն եւ բարեփոխում յուրաքանչյուր ոլորտում:

Հարց հնչեց նաեւ նոր սահմանադրության 36-րդ կետի մասին, որը վերաբերում է ընտանիքին, Հ. Բաբուխանյանը նշեց, որ այդտեղ նա եւս տեսնում է խիստ անհամաձայնություն երեխաների իրավունքի գեր ուռճացման հետ կապված. «Մենք առաջարկում ենք 15-րդ հոդվածում ավելացնել ընտանիքի ինքնիշխանության երաշխավորումը: Հայկական ընտանիքը մեր հասարակության հիմքն է, այս սահմանադրությունը փորձում էլ ավելի պաշտպանել, սակայն որքան ավելի շատ պաշտպանվի այնքան ամուր կլինի, թե՛ ընտանիքը, թե՛ հասարակությունը, դրա արդյունքում էլ պետությունը»:


«ԼԻՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ՏԵՂ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ»


Ինչ վերաբերում է ՍԻՄ-ի առաջարկներին ապա կուսակցության նախագահը նշեց հետեւյալ դրույթները.

  1. «Մենք գտնում ենք, որ եթե մի կուսակցություն հավաքել է 46 տոկոսից ավել ձայներ, ապա բոնուսային համակարգն ավելի ճիշտ է, քան երկրորդ փուլին գնալը,
  2. Երկրորդ փուլի մասնակիցները պարտադիր չէ երկուսը լինեն, այլ սկզբունքը պետք է լինի հետեւյալը, որ լինի այնքան կուսակցություն, որոնք առաջին փուլում հավավքել է ընդհանուր ձայների 50 տոկոսը. Օրինակ, եթէ մեկը հավաքել է 20, մյուսը 30 տոկոս ձայներ ապա` երկուսը, կամ 20, 20, 10 ապա`երեքը,
  3. Շատ կարեւոր է մեզ համար ՀՀ քաղաքացու ընգծումը որպես բարձրագույն արժեք, իսկ այս սահմանադրության մեջ նշված է, որ բարձրագույն արժեքը դա մարդն է,
  4. Դեմ ենք, որ միջազգային իրավունքի  գերակայությունը մեր տեղական սեփական օրենսդրության նկատմամբ այսքան շեշտադրվի: Կան բազում հոդվածներ, որտեղ նշված է, որ գերակայում է միջազգային իրավունքը:
  5. Մեր կուսակցությունը լինելով պահպանողական բավականին մեծ ուշադրություն է տալիս սահմանադրության մեջ նշված կրոնական հարցերին, Հայ Առաքելական դերի բարձրացման վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ 16-րդ կետում ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների օտարերկրյա ղեկավարումն ու ֆինանսավորումը արգելվում է: Առաջարկում ենք կետ, որ կրոնական քարոզչությունն ու ծեսերը կարող են իրականացնել միայն ՀՀ քաղաքացիները,
  6. Մշակել ենք մի շարք տարբերակներ, որոնք էլ ավելի կուժեղացնեն, կերաշխավորեն դատական իշխանության օրինական գործունեությանը: Մի կողմից մենք պետք է ապահովենք դատական իշխանության անկախությունը, որպեսզի դատարանները չճնշվեն այլ ճյուղերի կողմից, մյուս կողմից դատարանները չպետք է լինեն անվերահսկելի: Կան մեխանիզմներ, նախագծում, որոնք բերում են դատարանների ինքնավերահսկողությանը, բայց գուցե այստեղ պետք է ավելի շեշտադրել մեր մտահոգությունը, քանի որ ցավոք շատ անգամ հենց դատարանում  եւ նրանց կողմից են լինում խախտումները»:

ՍԻՄ նախագահը նաեւ նշեց, որ կան կետեր, որոնք պետք է պարզապես խմբագրվել. «Գուցե միտքը լավն է, բայց յուրաքանչյուր մարդ նույն կետը կարող է հասկանալ տարբեր կերպ»:

Ասուլիսի ընթացքում պատգամավորը նշեց այն տասը դրույթերը, ըստ որի պետք է ընդունել նոր սահմանադրությունը:


Տեսանյութ.


 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված