ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԿԱ է 73 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԿԱ է 73
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ
Հունվարի 29-ին Ռազմական ոստիկանությունում դաժանաբար սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առկա է թվով 73 փորձաքննության պատասխան, նախաքննությունը շուտով կավարտվի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բարսեղյանների ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk