ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՌՈՒՄ «ԲԱՄՕ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՌՈՒՄ «ԲԱՄՕ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ
ՀԱՄԱԼԻՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը հանրային դժգոհություն է առաջացրել: Իրենց տեսակետը խնդրի վերաբերյալ հայտնել են համալիրի նախկին սեփականատերերի շահերը ներկայացնող Արմինե Հակոբյանն ու մամլո նախկին խոսնակ Կորյուն Գրիգորյանը, ում խոսքով` համալիրի հետագա ճակատագիրը հանրության խնդիրն է: Ինչու որեւէ խոսք չեն ցանկանում ասել Մուրադյան եղբայրները, ինչո՞ւ են լռում: Կորյուն Գրիգորյանի խոսքով` համալիրի խնդիրն արդեն հանրության խնդիրն է:
Կորյուն Գրիգորյանը չբացառեց, որ հանրային մեծ ճնշման դեպքում գուցե Մուրադյան եղբայրները հայտնեն իրենց կարծիքը համալիրի շուրջ ստեղծված աղմուկի եւ օտարման գործընթացի մասին: «Միգուցե համալիրի ղեկավարության խոսքը հանրությունը ճիշտ չընկալի, ասի` համալիրն իրենցից վերցրել են, դրա համար էլ խոսում են»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:
Ի դեպ, Կորյուն Գրիգորյանը հիմա անցել է այլ աշխատանքի եւ հազիվ թե այսուհետ խոսի համալիրի շուրջ ստեղծված աղմուկի մասին: «Գործն արդեն իրավական դաշտում է, փաստաբաններն ունեն որոշակի անելիքներ»,- եզրափակեց համալիրի մամլո նախկին խոսնակը:
Փաստաբան Արմինե Հակոբյանն էլ չբացառեց, որ եթե ՀՀ-ի պետական ատյաններում արդարություն չգտնեն, դիմելու են ՄԻԵԴ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk