ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԳՆԱԼՈՒ Է Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԻՆ, ԲԱՅՑ ԴԱ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԳՆԱԼՈՒ Է Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԻՆ, ԲԱՅՑ ԴԱ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Այս օրերին մամուլում լայնորեն շրջանառվում էր, որ մոսկվաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձը տոնելու կապակացությամբ Մոնակո է մեկնելու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Սակայն, այսօր Կառավարության նիստից հետո` ի լուր լրագրողների, նախարարը հայտարարեց հետեւյալը. «Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ, ես Մոնակո չեմ եղել ընդհանրապես, ու ինչ-որ գրում են, թե ես գնացի, եկա, նորից գնում եմ, ուզում են նշել, որ գրողը դիտավորյալ մարդկանց ներկայացնում է սուտ տեղեկություն»: Այնուամենայնիվ, հարցին, թե Ս. Կարապետյանի ծննդյան շքեղ տարեդարձին արդյո՞ք հրավիրված է Գ. Բեգլարյանը, վերջինս ընդգծեց. «Ծնունդի անպայման գնալու եմ, բայց դա Մոնակոյում չի լինելու»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk